Կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ ռուսաստանցի հայ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը երկու քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել մրցումներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում ազատ ծրագրի կատարման ժամանակ։ Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։
Նշենք, որ Ադելյա Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի ղեկավարությամբ։
Ավելի վաղ 14-ամյա Ադելյա Պետրոսյանը Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ քառակի ռիտբերգեր ցատկ էր կատարել: