Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

122 բուժհաստատություն Արցախում մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ

06/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում, 1 տեղամասային հիվանդանոց, 9 գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցա տարածքներում: Պատերազմից հետո Արցախում ծնելիության, պետության կողմից իրականացվող վերականգնման և աջակցության ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ:

-Պարոն Հայրիյա՛ն, արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով քանի՞ բուժհաստատություն է մնացել Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում։ Ունե՞ք վիճակագրություն, թե քանի՞ բուժաշխատող է անգործ մնացել։

2020 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իր գործունեությունը իրականացնում էր թվով 17 բուժհիմնարկների միջոցով: Պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի), 1 տեղամասային հիվանդանոց, 9 Գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 Բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Համարյա բոլոր բուժհաստատությունները տուժել են և՛ սարքավորումների, և՛ շենքային պայմանների առումով։ ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում տեղահանված բուժաշխատողներին այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցում։

-Պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման ի՞նչ ծրագրեր են իրականացվում։

Աշխատանքներ են տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Ավարտվում է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը, հաստատված է գույքի ու սարքավորումների ցանկը և հետևողական աշխատանքների արդյունքում առաջիկայում նախատեսվում է բացումը։

-2021 թվականին Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները կապիտալ վերանորոգվել և վերազինվել են համապատասխան գույքով ու սարքավորումներով։

Աշխատանքներ են տարվում Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, իսկ շենքի նկուղային հարկում բացվել է նոր ամբուլատոր բաժանմունք, որը վերանորոգվել է Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ, համալրվել է նոր սարքավորումներով Հայկական բժշկական հիմնադրամի և ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հովանավորությամբ։

Համաձայն Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի տնօրեն Ֆիլիպ Էգգերի հետ պայմանավորվածության, աշխատանքներ են տարվում Վանքի տեղամասային հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրելու հարցում։

-Հետպատերազմյան շրջանում ի՞նչ ծրագրեր են իրականացվել Արցախի առողջապահության ոլորտում՝ ի նպաստ քաղաքացիների։ Ի՞նչ առողջապահական խնդիրների առաջ է կանգնել արցախցին պատերազմից հետո։

Ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակվում է բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը: Իրականացվել են և շարունակվում են առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները` հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակչության կարիքներին:

2021 թվականին Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ փոփոխություն է կատարվել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին /հատուկ/ խմբերի և հիվանդությունների ցանկերում, համաձայն որի անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանում են նաև մինչև 18 տարեկան երեխաները՝ 7 տարեկանի փոխարեն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված անձանց ընտանիքների անդամները։

2021 թվականին Արցախի կառավարության համապատասխան որոշմամբ ընդլայնվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող հատուկ առանձին խմբերի ցանկը։

Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր քաղաքացիները Արցախի Հանրապետությունում կստանան անվճար բուժօգնություն՝ բացառությամբ ստոմատոլոգիական և ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ ու էսթետիկ վերակառուցողական ծառայության։ Ընդ որում, ստոմատոլոգիական ծառայությունից կօգտվեն որոշմամբ սահմանված բնակչության առանձին և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները։

Աշխատանքներ կտարվեն պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի հիվանդների կյանքի որակի բարձրացմանը, որով պայմանավորված կունենանք առողջ սերունդ, երկարակյաց բնակչություն:

-Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ վիրավորվածներին ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում։ Քանի՞ զինհաշմանդամ կա 44-օրյա պատերազմից հետո։

Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և ամբուլատոր կարգով բուժօգնություն ստացած 277 քաղաքացիների տրվել է ֆինանսական աջակցություն։ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած քաղաքացիների բուժումներն իրականացվում են անվճար, անհրաժեշտության դեպքում նաև նախարարության կողմից կազմակերպվում է բուժումները ՀՀ-ում և արտասահմանում։

-Ինչպիսի՞ն են Արցախում ծնելիության ցուցանիշները։ Ի՞նչ ծրագրերն են իրականացվում Արցախում ծնելիությունը խթանելու ուղղությամբ։

2021 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734-ը՝ տղա, 729-ը՝ աղջիկ: ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78 երեխա: Արդյունքում Արցախում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779-ը՝ տղա, 762-ը՝ աղջիկ: Արցախի Հանրապետության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված են արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 180 զույգ։ Արցախի նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում, համաձայն ՀՀ համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի 2021թ․ արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում ունենք 25 հղիություն ու 3 ծնունդ։ Արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել են 3 երեխա (3 տղա)։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջուր չի լինելու

Հաջորդ գրառումը

Վաղը 10։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում․ երթով շարժվելու ենք ԵՄ ներկայացուցչություն․ Իշխան Սաղաթելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025
Հաջորդ գրառումը

Վաղը 10։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում․ երթով շարժվելու ենք ԵՄ ներկայացուցչություն․ Իշխան Սաղաթելյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական