Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

12 միլիոն դոլարանոց «Ֆլայ Արնան»՝ ընդամենը նախընտրական քարոզարշավի ու պոպուլիզմի գործիք

23/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում ստացավ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով հայկական ազգային ավիաընկերությունը։ Օրվա իշխանավորները հնարավոր բոլոր առիթներով, բարձրագոչ և հեռուն գնացող նպատակներով ներկայացրեցին ներդրումային այս ծրագիրը. «Ֆլայ Արնայի» հետ կապված խնդիրը վերլուծել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ  Թադևոս Ավետիսյանը։

Նրա համոզմամբ՝  պոպուլիստական այս բեմականացման մեկնարկը տվեցին ամենահարմար պահին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում։ Առիթը բաց չթողեցին և սովորականի պես այս ծրագրով ևս խոստացան օտարերկրյա նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, ավիափոխադրումների էժանացում, անվտանգային բազում խնդիրների լուծումներ և այլն։

Իրականում, հիմա արդեն առավել պարզ է դառնում․ սա իշխանական անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց։

Թադևոս Ավետիսյանն ավելի  ամնրամասն է ներկայացրել իրականությունը։

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 4-ի N 1701-Ն որոշմամբ պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացվեց չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ (շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար)՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։

Այսպիսով, ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր դարձավ պետությունը, հանձին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ):

Հիմա արդեն հիմնադրումից երկու տարի անց զանգվածային լրատվամիջոցներով տարածվում է չհերքվող տեղեկատվություն, որ «Ֆլայ Արնա» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է գործունեությունը դադարեցնելու եզրին։

Հիմա ժամանակն է, որ այս ծրագրով պարծեցող, ամեն ինչ խոստացած և հերթական անգամ ձախողած պատասխանատուները և իրենց սպասարկող իրավապահ մարմինները տան շուրջ 12 միլոն ԱՄՆ դոլարի չափով պետական միջոցները փոշիացնելուն ուղղված, առնվազն հետևյալ հարցերի պատասխանները․

1․ Ի՞նչ ծավալի ֆինանսական չարաշահումներ են առկա պետական ներդրումային այս ծրագրում։

2․ Որքա՞ն է գնահատվում պետական բյուջեից հատկացված միջոցների կորուստը։

3․ Կոնկրետ ու՞մ ապաշնորհության հետևանքներն են ընկերության կառավարման ձախողումները։

4․ Ընկերության գործունեության դադարեցումը ի՞նչ բացասական հետևանքներ կունենա ավիափոխադրումների շուկայում՝ ավիափոխադրումների գների թանկացում, մրցակցային իրավիճակի վատացում և այլն։

5․ Պետական մասնակցությամբ այս ընկերության հետագա հնարավոր լուծարումը ի՞նչ բացասական հարված կհասցնի պետության ներդրումային վարկանիշին։

6․ Ձեր կողմից «բացումն արած» ներդրումային ծրագրերից կա արդյո՞ք գեթ մեկը, որը չի ունեցել կամ չի ունենալու նման ճակատագիր։

Պատասխանատուներից օր առաջ սպասում եմ այս հարցերի համակողմանի և հրապարակային պատասխաններին, որից հետո այս խնդիրներին կանդրադառնամ առավել խորքային։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը՝ ուղիղ

Հաջորդ գրառումը

Սահմանազատման հանձնաժողովները նոր հանդիպման մասին պայմանավորվել են. Միրզոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Սահմանազատման հանձնաժողովները նոր հանդիպման մասին պայմանավորվել են. Միրզոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական