Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

11-րդ դասարանի Հայաստանի պատմության ծրագրից հանել են Արցախյան ազատամարտը և Արցախի հարցը. «Հրապարակ»

14/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԳՄՍ նախարարի N 10-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով ուժը կորցրած են ճանաչվել 2022-2024 թթ. հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը եւ ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի մեկ այլ՝ N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը:

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը, նախարարի այս հրամանների հետ կապված, մասնագիտական դաշտի ուշադրությունն է հրավիրում առ այն, որ մի կողմից ուժը կորցրած է ճանաչվել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն հրամանը, մյուս կողմից՝ ԿԳՄՍ նախարարի նույն օրվա մեկ այլ հրամանով հաստատվել են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը․

«Չափորոշչի հաստատման մասին խոսք չկա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, բայց չունենք հաստատված առարկայական չափորոշիչ: Այսինքն՝ նախարարի հրամանը պատրաստող «գիտակներն» աչքաթող են արել, որ եթե չափորոշիչն ուժը կորցրած են ճանաչել, հետեւաբար՝ նոր չափորոշիչ պետք է հաստատվեր եւ այնուհետեւ` ծրագրերը, արդյունքում մոռացել են չափորոշիչը՝ իրենց անփութության եւ անուշադրության հետեւանքով։ Իսկ չափորոշիչը եւ ծրագրերը միաժամանակ են հաստատվում եւ սովորաբար մի փաստաթղթով են ներկայացվում։

Այսինքն, այնքան են շտապել՝ «Հայոց պատմությունն» օր առաջ անվանափոխելու «Հայաստանի պատմության», եւ չեղյալ համարել նախկին չափորոշիչն ու ծրագրերը, որ մոռացել են հաստատել բուն առարկայական չափորոշիչը ու դա հրամանի մեջ նշել»,- ասում է Մալոյանն ու ընդգծում, որ, քաղաքական որոշմանը համապատասխան, ԿԳՄՍՆ-ին հաջողվեց գտնել «գրպանային, ծախու պատմաբաններ», ովքեր 7-12-րդ դասարանների «Հայոց պատմություն»-ը դարձրին «Հայաստանի պատմություն»։ «Մյուս փոփոխություններն էլ դրանից բխող փոփոխություններ են, եւ, հավանաբար, նախօրոք խորհրդատվություն են իրականացրել կատարողների հետ»։

Մալոյանն օրինակ է բերում 11-րդ դասարանի «Հայոց պատմությունը»՝ չբացառելով, որ փոփոխություններ արված լինեն նաեւ մյուս դասագրքերում․
««Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5-ի վերնագիրն էր. «Ազատագրական պայքարը եւ հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում»: 11-րդ դասարանի նոր ծրագրում Թեմա 5-ն ունի հետեւյալ վերնագիրը. «Պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները նորագույն շրջանում»: Կարող եք ծանոթանալ «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5-ի բովանդակությանը եւ «Հայաստանի պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5-ի բովանդակությանն ու համեմատել:

Կտեսնեք սրբապիղծ, սեւահոգի ու վայ պատմաբանների կատարած ազգադավ փոփոխությունները: Նախ՝ «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»: Ապա ծրագրից հանել են հետեւյալ ենթաթեմաները՝ 4. Արցախյան ազատամարտը՝ Հայկական հարցի պատմության շրջադարձային փուլ: 5. Անկախության վերականգնումն Արցախում: Արցախի Հանրապետության կայացման գործընթացը: 6. Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու Հայկական հարցը: Հայկական հարցի լուծման հեռանկարները: 7. Արցախյան հիմնախնդիրն այսօր: Լուծման հեռանկարները:

8. Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում: 9. Անկախ եւ զորեղ Հայաստանի Հանրապետությունը՝ հայապահպանության ու հարատեւման գրավական։ Հետաքրքիր է, թե կոնկրետ ում ձեռքով է կատարվել այս փոփոխությունը, որովհետեւ այս մասնագիտական ձեւակերպումները դժվար թե ոչ մասնագետին հանձնարարված լինեին, եւ ովքե՞ր են եղել այդ վայ պատմաբաններն ու կատարածուները»,- ասում է պատմաբանն ու նկատում, որ ծրագրային այս նոր թեմաներին, չափորոշիչներին համապատասխան պետք է գրվի 11-րդ դասարանի Հայաստանի պատմության նոր դասագիրքը։

Արցախից հրաժարվելու այս իշխանությունների քաղաքական գիծն ուղղակիորեն նկատելի է նախարարության կողմից սահմանված կրթական չափորոշիչներում․ «Քանի որ Արցախի հարցը լուծեցին, այլեւս կարիք չկա Արցախի հիմնախնդրին անդրադառնալ դասագրքում, այսինքն՝ արեցին այն նույն ձեւով, որ երիտթուրքերը հայտարարեցին․ չկան հայեր՝ չկա հայկական հարց։ Եվ այն, ինչն Աբդուլ Համիդը 30 տարում չկարողացավ անել, իրենք կատարեցին մեկ տարում, Արցախի շուրջ բանակցությունները սկսեցին զրոյական կետից, բանակցեցին այն, ինչ պետք էր, ու արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք հիմա»։

Այսինքն, իշխանություններին թվում է՝ դասագրքերից հանելով արցախյան հիմնախնդիրը, դրանով մոռացնել կտան Արցախի հարցն ու Արցախ վերադառնալու արցախահայության հույսը։ «Այո, իրենք մտածում են, որ անընդհատ թմբկահարելով դա, որ Արեւմտյան Հայաստանը Արմավիրը, Թալինը եւ Շիրակն են, կարող են ժողովրդի պատմական հիշողությունից դուրս բերել պատմական հայրենիքի, բնօրրանի մասին դարերով արմատավորված պատկերացումները եւ պահանջատիրությունը։

Ավելին՝ հանվել է նաեւ «Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում» թեման, փաստորեն, ի՞նչ կարեւոր է դա, կամ ի՞նչ արժեքների մասին է խոսքը, երբ այլեւս Արարատն արժեք չէ, փոխարենը՝ միայն Արագածն է մեր արժեքը»։
Ունի՞ մտավախություն, որ եթե այսօր դասագրքերից խմբագրվում են արցախյան հարցն ու դրան առնչվող ամեն ինչ, վաղը նույնկերպ կարող է խմբագրվել կամ դուրս թողնվել Հայոց ցեղասպանության հարցը։

«Իհարկե, եթե դասագրքի հեղինակները շարադրեն մասնագիտական առումով բարեխիղճ եւ պատմագիտական հանրության կողմից ընդունված, այդ մոտեցումներին համապատասխան դասագիրք, բնական է, որ դա իշխանությունների քիմքին հաճո չի լինի, ու, բնականաբար, պահանջելու են կա՛մ վերաշարադրել՝ դուրս թողնելով այդ ոգով շարադրված դասանյութը, կա՛մ էլ, եթե դասագրքի հեղինակները չհամաձայնեն, ապա այնպես կանեն, որ դասագիրքը չի հաղթահարի մրցույթի համար նախատեսված շեմը՝ հիմնավորելով, թե իբր գիտականության սկզբունքին չի համապատասխանում, ինչպես դա արեցին անցած տարվա 10-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի դեպքում, որի հեղինակները մեր պատմագիտական համայնքի կարկառուն դեմքերն էին»։

Ա․ Մալոյանը նկատում է, որ, զարմանալիորեն, Գարեգին Նժդեհն ու Զանգեզուրի հերոսամարտը թողնված են նոր ծրագրում, չնայած այն բանին, որ «տիկին նախարարը Նժդեհին ժամանակին ֆաշիստական գաղափարախոսության կրող է ներկայացրել»։

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի պատկերով փազլները հետ են ուզել` նորն են թողարկելու առանց Արցախի. Մանկական զարգացման կենտրոնի տնօրեն

Հաջորդ գրառումը

Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում. այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ. Վարդան Օսկանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025
Նորություններ

Ամեն անգամ մտածում ենք, որ ՔՊ-ն ավելի ցածր արարք չի կարող անել, բայց կարող են միշտ անել այնպես, որ զարմանանք. Արթուր Վանեցյան

18/06/2025
Նորություններ

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել ՌԴ-ում և ՀՀ-ում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

18/06/2025
Նորություններ

Կասեցվել է Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունը

18/06/2025
Հաջորդ գրառումը

Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում. այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ. Վարդան Օսկանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025

Քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Ի վերջո, ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Սամվել Կարապետյանին, ում Ադրբեջանը ուղիղ չորս տարի առաջ...

ԿարդալDetails

Ամեն անգամ մտածում ենք, որ ՔՊ-ն ավելի ցածր արարք չի կարող անել, բայց կարող են միշտ անել այնպես, որ զարմանանք. Արթուր Վանեցյան

18/06/2025

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել ՌԴ-ում և ՀՀ-ում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

18/06/2025

Կասեցվել է Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունը

18/06/2025

 Թեհրանը պետք է հանձնվի․ Թրամփ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական