Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ արցախից Հայաստան է տղափոխվել 4 բուժառու։