Բուդապեշտում 103 տարեկանում մահացել է հրեական ծագմամբ հունգարացի մարմնամարզուհի Ագնես Կելետին. հայտնում է Hungarian State News-ը: Թոքաբորբով հիվանդանալուց հետո տառապելուց հետո դեկտեմբերի 25-ին նրան հիվանդանոց են տեղափոխել:
Կելետին Հոլոքոստից է փրկվել։ Նա 1952թ. և 1956 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել։
Նրա կարիերան ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ 1940 եւ 1944 թվականի Օլիմպիական խաղերի չեղարկման պատճառով։ Քանի որ հրեա էր, նրան ստիպել են դուրս գալ մարմնամարզության իր թիմից։
Հունգարիայի նացիստական օկուպացիայի ժամանակ նա կեղծ ինքնություն է ձեռք բերել՝ ձևանալով քրիստոնյա եւ աշխատելով որպես սպասուհի։ Նրա մայրն ու քույրը թաքնվել են և փրկվել։ Նրանց օգնել է շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգը, սակայն հայրը եւ մյուս հարազատները սպանվել են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում։
Այս ամենից հետո Կելետին իր մեջ ուժ գտավ և ուշադրությունը կենտրոնացրեց 1948 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի վրա, սակայն վերջին րոպեին ոտքի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել։
31 տարեկանում մարմնամարզուհին մասնակցել է 1952թ. Հելսինկիում կայացած խաղերին՝ նվաճելով ոսկե մեդալ, մեկ արծաթե եւ երկու բրոնզ:
1956 թվականին Մելբուռնում կայացած խաղերի ժամանակ հունգարացիները նվաճել են չորս ոսկե մեդալ եւ երկու արծաթ՝ դառնալով Խաղերի ամենահաջողակ թիմը:
35 տարեկանում նա Օլիմպիական ոսկի ստացավ. խորհրդային կարգերը ներխուժեցին Հունգարիա։ Տուն վերադառնալու փոխարեն՝ Կելետին գնաց Ավստրալիա, որտեղ նրան քաղաքական ապաստան տվեցին։
Նա, ի վերջո, հաջորդ տարի տեղափոխվեց Իսրայել։ Մինչեւ 1990-ական թվականները Իսրայելում Կելետին օլիմպիական բացարձակ չեմպիոն Մարիա Գորոխավսկայայի հետ աշխատել է որպես ֆիզիկական դաստիարակության հրահանգիչ, մարզել Իսրայելի մարմնամազության թիմին։
2002թ. Ագնես Կելետիի անունն ընդգրկվել է «Մարմնամարզության համաշխարհային փառքի սրահում»։
Ըստ «Ասոշիեյթեդ պրեսսի»՝ խոսելով իր 100-ամյակի մասին՝ Կելետին ասել է. «Ես լավ եմ ապրում: Ու ես սիրում եմ կյանքը… Հրաշալի է, որ ես դեռ ողջ եմ»: