Լուսադեմին ոստիկանական մեծ ուժեր են հարձակվել Կիրանցի ճանապարհը փակածների վրա ու բիրտ ուժ կիրառերոլվ՝ բերման ենթարկել տղամարդկանց ու անգամ անչափահասներին։
Ժամը 10։00-ի սահմաններում բերման ենթարկվածները Իջևանի ոստիկանությունից ազատ են արձակվել։
Ոստիկանության բաժանմունքից ազատ արձակված քաղաքացիները Բագրատ Սրբազանի և ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի և Արթուր Սարգսյանի հետ միասին գտնվում են Կիրանց գյուղում: Ոստիկանները փակ ել նրանց ճանապարհը` արգելելով վերադառնալ այնտեղ, որտեղից բերման են ենթարկվել քաղաքացիներին:
Կիրանցում 1000-ից ավելի ոստիկան ու սևբերետավոր կա, նրանք փակել են Կիրանցի մուտքը, բացի կիրանցիներից, այլ մարդկանց մուտքն արգելում են։









