«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարի համարժեք, 500 հազար դրամ պարգեւ: Այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնակարահանեն եւ երկրորդ, պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատակիցների կողմից՝ ՏԻՄ-եր եւ այլն, կնկարահանեն, կփաստագրեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը: Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգեւ կտանք յուրաքանչյուր նման տեսագրության համար»,- քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիրկոլ Փաշինյանը: