100 հազար միանվագ գումարն այս շաբաթ կտրամադրվի արցախցիներին

31

Այս շաբաթ կսկսվի   բռնի տեղահանված արցախցիների անհետաձգելի կարիքների համար 100 հազար դրամ նպաստների վճարումը։

Բանկային հաշիվ ունեցող արցախցիներն առաջինը կստանան 100 հազար դրամ միանվագ օգնությունը։ Իսկ նրանք, ովքեր չունեն բանկային հաշիվ, պետք է հնարավորիս շուտ բացեն, որպեսզի գումարը փոխանցվի։ Տվյալները պետք է ներկայացնեն  միասնական սոցիալական ծառայությանը։ Բանկերը հաշիվներ կբացեն անվճար։

Տեղեկությունը հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղարը։