Գերմանիան և Ֆրանսիան առաջարկում են բարեփոխել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ մեծացնելու դրա լիազորություններն ու ֆինանսավորումը: «Պարզվեց, և ոչ միայն ներկայիս համաճարակի ընթացքում, որ ԱՀԿ-ն բավարար հնարավորություններ չունի իր առջև դրված խնդիրները լուծելու համար», մեջբերում է «Ռոյթեր»-ը պաշտոնական փաստաթղթից:
Գերմանիան ու Ֆրանսիան նախատեսում են 10 բարեփոխում: Դրանցից մեկը ԱՀԿ փորձագետներին թույլ կտա «հնարավորինս շուտ ինքնուրույն ուսումնասիրել և գնահատել հիվանդության բռնկումները»: