Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների աջակցմանը. «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։
Արդյո՞ք Ֆրանսիան մտադիր է Ալիևի ու Փաշինյանի միջև Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպման առաջարկ անել, Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը պատասխանել է. «Ֆրանսիան լիովին հավատարիմ է Բրյուսելի, Պրահայի և Վաշինգտոնի հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»։