Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի 2006 թ. տնկած եղևնին: