Շնորհավորում ենք Մոլդովային և Ուկրաինային անդամակցության բանակցությունների մեկնարկի կապակցությամբ. Տեսաուղերձում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հայտարարելով ԵՄ-ին այս երկու երկրների անդամակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։
Նա նշել է, որ իրողությունը շրջադարձային է ինչպես երկու երկրների, այնպես էլ ԵՄ-ի համար։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն ավելին է, քան որպես քաղաքական և տնտեսական միություն։
«Սա ժողովրդավարության, խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար մեր հավաքական ջանքերի ապացույցն է։ Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ դառնալու այս նախագծի մաս»,- ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։