Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Փաշինյանի հեղինակած և ընդդիմությանը վերագրվող «հեղաշրջման պլանը» ցնորք է: Փաշինյանը դրանով ճգնում է լեգիտիմացնել Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ գործած ապօրինությունները և ճանապարհ հարթել նոր ռեպրեսիաների համար: Փաշինյանի ֆանտազիան վերջին յոթ տարիներին ակնհայտ ռեգրես է ապրել, այլապես նա կարող էր ավելի «հանճարել» պլան երկնել: Ֆյուրերիկը որոշել է ֆյուրեր դառնալ, մենք «Ո՜չ» պիտի ասենք փնթի բռնապետությանը»: