Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆինանսների նախարարությունը, ԶՖԳ-ը և ԱԶԲ-ը ստորագրել են Հայաստանում արդյունավետ և կայուն հանրային և ֆինանսական ծառայությունների ֆինանսավորման համաձայնագիր

18/11/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են բյուջետային վարկ՝ 100 մլն եվրոյի չափով ԶՖԳ-ի և 100 մլն դոլարի չափով ԱԶԲ-ի կողմից։

Ստորագրվել են երկու վարկային պայմանագրեր (ԶՖԳ-ի և ԱԶԲ-ի հետ) Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, ԶՖԳ-ի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեի և ԱԶԲ-ի Հուիպինգ Հուանգի կողմից: Այն նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու իր հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը, ինչպես նաև զարգացնել մասնավոր ներդրումներ՝ աջակցելու կայուն և ներառական աճին և Հայաստանի բնակչության կյանքի որակի բարելավմանը:

Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը և զարգացնել դրամի և արժեթղթերի շուկաների ենթակառուցվածքը՝ միաժամանակ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության մարտահրավերները՝ կանաչ տնտեսությանն անցնելուն ուղղված ռազմավարական շրջանակի մշակման միջոցով։

Բյուջեի այս ֆինանսավորումը ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի կողմից համաֆինանսավորվող բազմամյա ծրագրի մի մասն է, որը կլրացվի երկու հաստատությունների տեխնիկական աջակցությամբ՝ նախագիծը կյանքի կոչելու և ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի նախարարությունների և Կենտրոնական բանկի կողմից համաձայնեցված ծրագրի նպատակային բարեփոխումներին աջակցելու համար:

Ծրագիրը ունենալու է երեք հիմնական ուղղություն՝

• Բարելավել բյուջեի, պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման քաղաքականությունը և պրակտիկան, ինչպես նաև հանրային
ծառայությունների մատուցումը և ենթակառուցվածքային ներդրումները։
• Ամրապնդել պետական արժեթղթերի շուկան և դրամական շուկայի ենթակառուցվածքները։
• Ընդլայնել ֆինանսական գործիքների և ներդրողների բազան և բարձրացնել կորպորատիվ թափանցիկությունը:

«Հայաստանի կառավարության անունից թույլ տվեք մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի կառավարությանը, Զարգացման ֆրանսիական գործակալությանը և Ասիական զարգացման բանկին այս տարվա ընթացքում «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի» քաղաքականության հիման վրա բյուջետային աջակցության իրականացման ուղղությամբ շարունակական համատեղ ջանքերի համար։ Եվ մենք բոլորս այսօր ականատես ենք այս հսկայական աշխատանքի արդյունքին` ստորագրելով վարկային համաձայնագիր ԶՖԳ-ի և վարկային համաձայնագիր ԱԶԲ-ի հետ:

Ինչ վերաբերում է ծրագրի հայեցակարգին, ուրախությամբ պետք է նշեմ, որ համաձայնեցված բարեփոխումները լիովին համահունչ են կառավարության ծրագրին, ինչը, թերեւս, ոչ պակաս կարևոր է, քան ֆինանսական միջոցների տրամադրումը։ Եվ հիմա մենք ավելի քան վստահ ենք իրականացված բարեփոխումների արդյունքներին հասնելու հարցում։

Կրկին շնորհակալություն թիմերին արդյունավետ համագործակցության համար», ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Ֆրանսիայի դեսպանատունը ողջունում է ՀՀ Ֆինանսների նախարարության, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև ԶՖԳ-ի կողմից 100 միլիոն դոլար վարկի և նույն չափով էլ ԱԶԲ-ի կողմից վարկի տրամադրման մասին համաձայնագրի ստորագրումը։ Այսպիսով, Ֆրանսիան հաստատում է իր վճռականությունը՝ աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումներին և առաջնահերթ հանրային քաղաքականությունը՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված տնտեսական ճանապարհային քարտեզի շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան»- նշել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«ԶՖԳ-ն ուրախ է աջակցել Հայաստանի կառավարության ծրագրին, որը հավակնում է առաջարկել համապարփակ և ինտեգրված մոտեցում պետական ֆինանսների և դրամական շուկայի ենթակառուցվածքների կառավարմանը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և դրանց հարմարվողականության նպատակները: Ծրագրի առաջին փուլի հաջողությունն ի ցույց է դնում ԶՖԳ-ի, ԱԶԲ-ի և ՀՀ Կառավարության միջև հաստատված երկխոսության որակը՝ բացելով երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ համագործակցության հնարավորություն», ասել է ԶՖԳ-ի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն:

ԶՖԳ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) իրականացնում է Ֆրանսիայի քաղաքականությունը՝ ուղղված զարգացմանը և միջազգային համերաշխությանը: Հանրային հատվածի և ՀԿ-ների ֆինանսավորման իր գործունեության, իր հետազոտական աշխատանքների և հրապարակումների (ԶՖԳ հրապարակումներ), կայուն զարգացման ուսուցման (ԶՖԳ Կամպուս) և Ֆրանսիայում իրազեկման բարձրացման միջոցով ԶՖԳ-ը ֆինանսավորում, աջակցում և արագացնում է անցումները դեպի ավելի արդար և ավելի:

Ֆրանսիայի Դեսպանությունը Երևանում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Հաջորդ գրառումը

«Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է»․ Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է տարածել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

«Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է»․ Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է տարածել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական