Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆիզուլիի մոտ պիկապով անցել են ադրբեջանցիների վերահսկած տարածքով ու անհետացել․ ծնողները վստահ են՝ իրենց որդիները գերի են

27/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆիզուլիում հոկտեմբերի 14-ին պիկապով 5 հայ զինծառայող է անհետացել, որոնց անունները ոչ զոհերի, ոչ գերիների ցուցակներում չկան, թեեւ հարազատները կարծում են, որ նրանք գերի են ընկել։ Զինծառայողներից Լեւոն Բաղինյանի հայրը՝ Սամվել Բաղինյանը, NEWS.am-ին պատմել է , որ իր որդին եւ մյուս 4 զինծառայողները վիրավոր վիճակում Ֆիզուլիով ուղեւորվելիս են եղել դեպի Ստեփանակերտ՝ հոսպիտալ, երբ դեպքը պատահել է։

«Իրեն Սիսիանի գնդից ամսի 8-ի գիշերը տարել են Ֆիզուլիի ձոր։ Մինչեւ ամսի 11-ը կապ եմ ունեցել հետը, իսկ 12-ին եւ 13-ին՝ իր ընկերները։ Ամսի 14-ին վիրավորներ է հանել՝ իր երկու զինվորներին։ Ինքը, երկու զինվորն ու վարորդը դուրս են եկել, հասել են Ֆիզուլի իրենց զորքի մյուս մասի մոտ։ Իրենք շրջափակման մեջ են եղել, աջից ու ձախից խփել են իրենց, պահող չեն ունեցել։ Կապ է տվել, հայտնել, որ խփում են ու կապն ընդհատվել է։ Հետո ես որ հետաքրքրվեցի, փոխգնդապետ կա, որը պատմեց, որ երբ ինքը հասել է զորքի մոտ, վարորդն է մատերից ու թեւից վիրավոր եղել, չի կարողացել մեքենան վարել, երկու զինվորներն են եղել վիրավոր եւ Լյովը՝ թեթեւ վիրավոր ճակատից։ Ասեց՝ ճակատն եմ կապել, վարորդի մատերն եմ կապել, ու քանի որ վարորդն էլ չի կարողացել քշել, մեկ այլ զինծառայող՝ Կարեն անունով, ինքն է նստել, մեքենան վարել եւ դարձել են 5 հոգի։ Շարժվել են էդտեղից դեպի Ֆիզուլի։ Հրամանատարներն ասում են, որ 800-ից 1500 մետր գնացել են, իրենք հեռադիտակով տեսել են, որ գնացել են, բլուրի տակով է ճանապարհը, երբ բլուրը շրջանցել են, դրանից հետո էլ չեն տեսել։ Բայց էդ հատվածը՝ մոտ 3-4 կմ, եղել է հակառակորդի ձեռքին»,- պատմել է  Սամվել Բաղինյանը։

Դրանից հետո Լեւոնից ու նրա հետ եղած զինծառայողներից ոչ մի լուր չկա։   Հրադադարից հետո, երբ սկսվել են անհետ կորածների որոնողական եւ դիերի դուրսբերման աշխատանքները, այն տարածքում, որտեղ նրանք անհետացել են, չի հայտնաբերվել ոչ նրանց պատկանող որեւէ իր, ոչ ավտոմեքենան։ 

«Շուրջ 8 օր եղել եմ Արցախում։ Ամսի 6-ին Ֆիզուլիից 30 դիակ հանեցին, ԱԻՆ-ի աշխատողն ինձ ասեց՝ այնտեղ պիկապ գոյություն չունի։ Բայց հենց այդ հատվածից հանում են 11 դիակ, ոչ մի համընկնում մեր տղաների հետ։ Մենք 5 ծնողներներս էլ ԴՆԹ ենք հանձնել, համընկնում չկա»,- ասել է նա։

Սամվել Բաղինյանը եւ մյուս ծնողները դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն դեռեւս չկան ապացույցներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ կորած զինծառայողներին նույնականացնելու համար։

«Ես մի բան կարող եմ ասել՝ եթե ծնողն ուզում է ինչ-որ բան իմանալ, կարող է գնալ Արցախ, այնտեղից ամեն ինչ կիմանան։ Էստեղ ոչինչ չգիտեն, Ղարաբաղ Կարմիր խաչն ինձ ասում ա՝ մի փոքր որ ցույց տալու վիդեո ունենաս, երեխուն կբերենք։ Բայց ես հիմա հարյուր տոկոսով գիտեմ՝ 500 գերի ունենք, իրենք ընդամենը 60 հոգունն են ցույց տալիս»,- ասել է  նա։

Այժմ զինծառայողների ընտանիքներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի պարզաբանեն իրենց զավակների՝ գերության մեջ գտնվելու փաստը։ 

«Քանի որ մեքենան ու մարմինները չկան, մենք բոլորս մտածում ենք, որ գերի են։ Հինգս էլ պատրաստ ենք ամեն մի քայլի՝ եթե գերի է, ես պատրաստ եմ անգամ ինքս գնալ գերի, իմ տղան գա։ Մենք հիմա պատկան մարմիններից խնդրում ենք՝ եթե ունենք գերիներ, թող շտապ բերեն, որովհետեւ եթե մի գերի երկու տարի մնաց այնտեղ, այնքան դաժան են հետները վարվում, որ հետո երկար չեն ապրում։ Եթե իմ որդին կամ այլոք գերի են, թող շտապ բերեն»,- ասել  նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունվարի 11-ին նախատեսվում է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը․ ռուսական աղբյուրներ

Հաջորդ գրառումը

Ինչո՞վ է իրեն քաղաքագետ համարող Վիգեն Խաչատրյանը տարբերվում «Ռեգինա Պրազյանից»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞վ է իրեն քաղաքագետ համարող Վիգեն Խաչատրյանը տարբերվում «Ռեգինա Պրազյանից»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական