ՖԻԴԵ-ն որակազրկել է համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենին և հեռացրել նրան Նյու Յորքում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից։
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը գրում է, որ նորվեգացին չի պահել աշխարհի առաջնության կանոնակարգով սահմանված հագուստի ոճն ու 9-րդ տուրին ներկայացել ջինսե տաբատով։ 34-ամյա Կառլսենը տուգանվել է 200 դոլարով, սակայն մերժել է հագուստը փոխելու առաջարկը։ Նա հրաժարվել մասնակցել հերթական խաղափուլին, ինչից հետո հեռացվել է աշխարհի առաջնությունից։
Ռուսաստանցի Յան Յեպոմնյաշչին նույնպես տուգանվել է 200 դոլարով, սակայն սպորտային մարզակոշիկները փոխելուց հետո շարունակել է մրցաշարը։
9 տուրից հետո 7 միավորով առաջատարը 18-ամյա ռուս Վոլոդար Մուրզինն է։ Նույնքան միավորով երիտասարդ շախմատիստին հաջորդում են Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Արջուն Էրգիյասին (Հնդկաստան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան)։