«Կամ մենք կհասնենք կայուն խաղաղության, կամ կսկսվի համաշխարհային պատերազմ։ Կոչ ենք անում տարածաշրջանային և միջազգային շահագրգիռ բոլոր կողմերին՝ ականջալուր լինել բանականության ձայնին։ Նրանք, ովքեր խրախուսում են Իսրայելին շարունակել իր հանցագործությունները, նույնպես պատասխանատվություն են կրում։ Եթե մենք արագ չգործենք, մեզ շատ ավելի մռայլ օրեր են սպասվում»,-Քաթարի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը. հաղորդում է Al Jazeera-ն։