Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆադեյ Սարգսյան-100

11/11/2023
- Գիտություն և տեխնիկա, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ժողովուրդն իր գոյության հազարամյակներում միշտ ձգտել է դեպի բարձունքներ, դեպի լույս: 
Պատահական չէ, որ նրա՝ Աստծո շնորհով օժտված զավակները դարձել են Մաշտոց ու Խորենացի, Շիրակացի ու Նարեկացի, Վիկտոր Համբարձումյան ու Սերգեյ Մերգելյան և շատ այլ մեծություններ: Եվ այդ հաջողությունների հիմքում եղել են կրթությունն ու դաստիարակությունը, որ նույնիսկ այդ դաժան, պետականություն չունեցող դարերում աներեր են պահել ազգի դավանանքը լույսին ու առաջընթացին: Բայց եղել է մի ուրիշ խթան ևս՝ խորագույն հարգանքն ու խոնարհումը մեծերի, նրանց արարումների և հիշատակի առջև՝ անկախ նրանից՝ այդ մեծությունները ողջ են, թե արդեն երկնքից են մասնակցում ապրող սերունդների դաստիարակությանը:

 Եթե կտրվում է այդ մարդկային ու հոգևոր կապը, եթե մոռանում ես նախնիների և ծնողներիդ հոգևոր ներկայությունը, ապա շատ բան կարող ես կորցնել:

Ավ. Իսահակյանը մարգարեանում էր՝ գրելով. Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,

Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,

Կընկնեք մուրալու հափրած որկորով՝

Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Դաժան ճակատագրի բերումով Հայաստանը քիչ է Ոսկեդարեր տեսել, քանզի շրջապատված է եղել հիմնականում ավերի ու թալանի վարժված վայրի ու ելուզակ ցեղերով ու ազգերով ու, չնայած դրան, պահել է իր բարձր ու վեհ կերպարը: Աստվածաշնչից Մաշտոցի՝ հայերեն թարգմանած առաջին նախադասությունը՝ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարների խոսքերը», ոչ միայն Աստծո խոսքն էր, այլև Մաշտոցի պատգամը իր ժողովրդին:

 Այն պետք է սերնդեսերունդ դասի տեսքով, զրույցի ու խրատի տեսքով անընդմեջ մատուցվի մեր ժառանգներին:
 Ցավոք, մենք այս հարցում հաճախ ենք թերացել, որը եթե նախորդ դարերում հանդուրժելի էր, ապա մեր օրերում, երկրում դպրոցական ու բուհական լայն ցանցի պայմաններում աններելի է: Պակասում է հարգանքը մեծ արվեստագետների, գիտնականների, պետական ու հասարակական ազնիվ գործիչների ու նրանց հիշատակի նկատմամբ:

Երախտագիտությունը բարձր արժեք է և ինքնին չի տրվում. այն ձեռք է բերվում հետևողական և համառ դաստիարակչական աշխատանքով: 
Այս խոհերը վերջերս ինձ հաճախ են հուզում: Զարմանում եմ, որ համապատասխան կառույցներն ու պաշտոնյաները երբեմն, ինչպես ասում են, մատների արանքով են նայում իրենց ասպարեզում մեծ ավանդ ներդրած մարդկանց հոբելյաններին այն դեպքում, երբ այդ մարդիկ դարակազմիկ ներդրում ունեն հայրենքի հզորության ու ճանաչման գործում:

Չէ՞ որ դա դատապարտելի է: 
Վերջերս մեր երկրի տնտեսական կյանքում ու գիտության մեջ մեծ ավանդ թողած, հայտնի պետական ու գիտական գործիչ, Հայաստանի Խորհրդային Հանրապետության երկարամյա վարչապետ ու ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի 100-ամյա հոբելյանն էր և ի ցավ ու զարմանս ինձ՝ ոչ մի լուրջ անդրադարձ նրա վաստակաշատ գործին չեղավ ո՛չ Հայաստանի կառավարությունում, ո՛չ ԳԱ Ակադեմիայում: Բարեբախտաբար, եղան կառույցներ, որտեղ ըստ արժանվույն են գնահատում մեծերին: Հայ-ռուսական համալսարանում լսարաններից մեկը անվանվել է մեծանուն գիտնական, համալսարանի լավ բարեկամ Ֆադեյ Սարգսյանի անունով, իսկ վերջերս, նրա 100-ամյա հոբելյանի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, ապա Թեքեյան մշակութային միությունում կայացավ հիշարժան ձեռնարկում, և արժանավորապես գնահատվեց Սարգսյանի ծառայություններն իր ժողովրդին և գիտությանը: 

Իմ կողմից մի փոքր հուշ ու երախտիքի խոսք ազնիվ մարդու և բարեկամի մասին.

Հանգամանքների բերումով 2001 թ.-ն ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելու դիմում էի ներկայացրել Հանրապետության նախագահին: Այդ շրջանում ինձ կառավարություն հրավիրեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. նա խիստ դեմ էր իմ ազատմանը և իմ ներկայությամբ խոսեց մեկ-երկու գիտակրթական հիմնարկների ղեկավարների հետ՝ իմ հետագա աշխատանքի հարցով:

Դրանք այն հիմնարկներն էին, որտեղ ես տարբեր տարիներ ունեցել էի ծառայություններ, բայց զարմանալիորեն նրանք ինչ-որ կերպ խույս էին տալիս հարցի լուծումից՝ ծիծաղելի, անհեթեթ պատճառաբանություններով: Այդ համապատկերին ասպետական էր Ֆադեյ Սարգսյանի մոտեցումը: Նա զանգահարեց ինձ, և մենք հանդիպեցինք: 
Սուրճի սեղանի շուրջ երկար զրուցեցինք բազմաթիվ հարցերից և հատկապես իմ հետագա աշխատանքի մասին: Նա խոստացավ ինձ ապահովել աշխատանքով: 

2002թ.-ից ես աշխատանքի անցա ակադեմիայում որպես ակադեմիկոս-քարտուղար: Մեր մտերմությունը շարունակվեց մինչև Ֆադեյ Սարգսյանի երկրային կյանքի ավարտը՝ 2010 թ.:

Որքան թանկ և անմոռաց հուշեր կան այդ մեծ Հայի, մեծ Մարդու հետ կապված, որքան աշխատանքային վեճեր ու քննարկումներ՝ հանուն կրթության և գիտության զարգացման, հանուն բոլորիս սիրելի հայրենիքի, որի համար ինչքան բան է արել այդ ռահվիրան: Հենց իրենից էլ շատերը սովորեցին առավել կատարյալ աշխատելու, աշխատանքը կազմակերպելու և ղեկավարելու դժվար արվեստը: 
Մեծերը չեն մանրանում, չեն խաբում, նախանձ չեն, ապերախտ չեն, քինախնդիր չեն: Մեծերը պարզապես մեծ են: Ֆադեյ Սարգսյանը մեծատառով մարդ էր և Հայ: Ես խոնարհվում եմ այդ մեծ Հայի վաստակի և հիշատակի առջև:

Կա խոնարհում, որ նվաստացում է նշանակում, այս դեպքում այն արժանապատվության, հպարտության և երախտագիտության դրսևորում է:
 Եգիպտական հնագույն տապանագիրը հավաստում է. «Մահացածներին հիշելը նույնն է, ինչ նրանց կյանք վերադարձնելը»:

Ես ոչ միայն հիշում եմ, այլև հաճախ եմ նրա հետ մտովի զրուցում, վիճում, ուրախանում, տխրում: Ինձ երբեմն թվում է, թե շարունակում եմ իր հետ իմ ընդհատված զրույցը ու քանի կամ, այդ զրույցը չի ավարտվելու…

Հայաստանում նանոֆիզիկայի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մուշեղի Ղազարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ-ի միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցների մասով վճիռը

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
Նորություններ

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանի հերթական գրառմանը: Նշենք, որ Փաշինյանը գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում...

ԿարդալDetails

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական