«Մենք տեսնում ենք, որ ընդունված օրինագիծը հակասություններ է առաջացրել հասարակության մեջ։ «Ստի մեքենան» կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորեցնել բնակչության որոշակի հատվածին։
Օրինագիծը կեղծ պիտակավորվեց որպես «ռուսական օրենք», և դրա առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվեց որպես շեղում եվրոպական ուղղությունից։
Մենք պետք է առավելագույնս ուշադիր լինենք մեր երկրում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման, ինչպես նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի նկատմամբ։ Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան պետք է ծախսել ոչ թե առճակատման, այլ երկիրը ճիշտ ուղղությամբ զարգացնելու վրա։
Հաշվի առնելով վերը նշվածը, մենք՝ որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու մարմին, որոշել ենք առանց վերապահումների հետ կանչել մեր կողմից աջակցություն ստացած օրինագիծը։
Քանի որ հուզական ֆոնը մարում է, հանրությանը ավելի լավ կբացատրենք, թե ինչու ընդունվեց օրինագիծը, և ինչու էր կարևոր մեր երկրում արտաքին ազդեցության թափանցիկության ապահովումը։ Դրա համար մենք կսկսենք հանդիպումները բնակչության հետ և ողջ ճշմարտությունը կհասցնենք լայն հանրությանը»,- ասված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարության մեջ:
Նշենք, որ Վրաստանում արդեն մի քանի օր ցույցերը շարունակվում են։ Ցուցորարները իշխանություններին մեկ ժամ էին տվել իրենց բողոքին պատասխանելու համար։