Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

06/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ:

Մասնավորապես, հարցում ուղարկելով՝ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե կա արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ, կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՀ քրեական օրենսգրքի ինչ հատկանիշներով է հարուցվել այն, արդյոք Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով։ Այս հարցերին պատասխան է եկել միայն այն մասով, որ Մակարյանը ներգրավվել է գործով որպես մեղադրյալ:

Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք: Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Փաստորեն, Մակարյանը մտահոգվելու առիթ ունի։

ArmLur.am-ը գրել էր, որ Անդրանիկ Մակարյանի գործողությունների մասով կա հարուցված քրեական գործ, որն առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, եւ դեռ պետք է պարզվի, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել: Հենց այս քրգործն է պատճառը, որ Մակարյանը հրաժարվել է ստորագրել իր գործընկերների հայտարարությունը՝ վախենալով իր մասին բացահայտումներից եւ հնարավոր կալանքից:

Հետաքրքիր է, սակայն, որ Անդրանիկ Մակարյանը երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում էր՝ իշխանության ներկայացուցիչների, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նա հույս ունի, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելուց հետո իրեն կնշանակեն ԳՇ պետ, եւ կկարճվի նաեւ իր մասով քրգործը»:

Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ժողովուրդ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակը կարճ է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների համար, պետք է գործընթացները արագ, բայց նրբորեն խաղարկել. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Նախագահը պետք է կողմնորոշվի՝ կամ կողմ է, կամ՝ դեմ. նման ռեժիմով անհնար է երկիր կառավարել. Քոչարյան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Նախագահը պետք է կողմնորոշվի՝ կամ կողմ է, կամ՝ դեմ. նման ռեժիմով անհնար է երկիր կառավարել. Քոչարյան (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական