ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորներն այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց են՝ սատարելու իրենց հրամանատարին։
Օնիկ Գասպարյանի հրամանատարության ներքո ծառայած Վահագն Շուշանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանի նախկին զինծառայողները պատրաստվում են հանրահավաք իրականացնել՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի և Հայոց բանակի։
Նախաձեռնությունը մեծ արձագանք էր գտել նաև հասարակական գործիչների շրջանակում։ Շատերը, այդ թվում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը հայտարարել էին, որ թեև Օնիկ Գասպարյանի հրամանատարությամբ չեն ծառայել, սակայն մասնակցելու են հանրահավաքին։
Փաստինֆո




