Օմսկի բժիշկները Ալեքսեյ Նավալնիին ներարկել էին ատրոպին, որը հակաթույն է: Թունավորումների բուժման համար օգտագործվում են, այսպես կոչված, խոլինեսթերազային ռեակտիվատորներ և ատրոպին։
Նավալնիի թունավորումը քիչ հավանական է, ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի ռեկտոր Դմիտրի Սիչյովը, հաղորդում է news.ru-ն: Ախտորոշելու համար Նավալնիին հոսպիտալացնելիս հետազոտել են, և թունավոր նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։ Չնայած թունավորմանը բնորոշ դրսևորումների բացակայությանը, հակաթույնը ներարկվել էր: