Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օկուպացված Ասկերանի ամրոցը՝ յուրացման և ձևախեղման վտանգի առաջ

28/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Արցախ, որտեղ նրան ներկայացվել է Ասկերանի ամրոցում վերջին մեկ տարում ադրբեջանական կողմի կատարած աշխատանքները և նախատեսվելիք ծրագրերը (https://t.me/bez_tor/61123):Այս մասին ահազանգում է Monument Watch-ը․

«Ըստ Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլու՝ Ասկերանի ամրոցում պետք է ծավալուն աշխատանքներ արվեն, այդ թվում ամրոցի ներսում նոր ենթակառուցվածքների, հանգստի գոտու տեղակայմամբ, հնագիտական պեղումների իրականացմամբ, պատմամշակութային արգելոցի ստեղծմամբ: Սակայն, այստեղ առավել մտահոգիչ է, որ ամրոցի տարածքում նախատեսվում է բնակելի համալիրի կառուցում, ինչը վստահաբար կխաթարի ամրոցի պատմական միջավայրը, պահպանության գոտին և հնագիտական շերտերը:

Դեռևս հայտնի չէ, թե որ մասում է կառուցվելու բնակելի համալիրը կամ այն ինչ ծավալներ է ունենալու, սակայն կարող ենք պնդել, որ նման  համալիրի կառուցումը կարող է վստանգ ներկայացնել ամրոցի համար՝ խաթարելով նրա պատմական տեսքը և միջավայրը: Տեսանյութում խոսվում է, թե իբրև հայկական կողմը ապրբերաբար «հայկականացրել է» ամրոցի տեսքը, ինչը անհասկանալի և անընդունելի մոտեցում է: Ասկերանի ամրոցի մասին ավելի մանրամասն տես՝ Ասկերանի ամրոցը։

(https://azertag.az/ru/xeber/na_territorii_kompleksa_askeranskoi_kreposti_budet_sozdan_istoricheskii_park_pod_otkrytym_nebom_video-3429191?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0iZUi1_L6w2asb3a5Rl3ypLhvVoPCgInM6Xg1OBWbn4s1ILuKa0itewzk_aem_ecz7SS1H-Q548tEei1NmMA )։

Մեր արձագանքը

Ասկերանի ամրոցը փոփոխելու ադրբեջանական նախագիծը լրջորեն սպառնում է կառույցի իսկությանն ու ամբողջականությանը։ 1994 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նարայի փաստաթուղթը շեշտում է, որ մշակութային ժառանգության իսկությունը պետք է գնահատվի դրա պատմական, նյութական, ճարտարապետական և մշակութային համատեքստում։ Ադրբեջանի կողմից ամրոցի սկզբնական տեսքի և կառուցվածքի փոփոխությունը՝ նոր շինարարական միջամտություններով, խախտում է այս սկզբունքները՝ վտանգելով դրա պատմական  իսկությունը։ 

Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity):

Ուստի՝ մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատվական վստահելի փաստեր: Ըստ այսմ՝ իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն է ձեռք բերում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգության՝ հակամարտություններում հայտնվելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարևորում է մշակութային արժեքների լեգիտիմության ճանաչման խնդիրը։

2022 թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն (European Parliament  Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022)»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նման գործարք կարող է իրականացնել միայն Հայաստանի կառավարությունը, որ սակայն դրանում շահագրգռված չէ. Աշոտ Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Դատարանը մերժել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցչի միջնորդությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Դատարանը մերժել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցչի միջնորդությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական