Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է. Ռուստամ Բադասյան

19/08/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ լրատվական միջոցներից մեկը  «Դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը»» վերնագրով հրապարակում է արել՝ նշելով, թե ԱԺ-ում իր կողմից ներկայացված քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի հիման վրա «իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն»։
«Այս հրապարակման հեղինակին հիշեցնեմ, որ սա այս օրենքի կիրառման առաջին դեպքը չէ։ Ընդամենը ամիսներ առաջ, ի դեպ նույն օրաթերթը հրապարակել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված անձի մասին, որը, օրեր անց, հենց այս օրենքի կիրարկման արդյունքում, հիմնավոր կասկածը հաղթահարելու պայմաններում կալանավորվել էր։
Հետևապես, այս օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, հերյուրանքներ էին։
Եվ այսօր, երբ գրանցվել է դեպք, որ դատարանը քրեական ենթամշակույթին հարելու ապացույցները հիմնավոր չի համարել խափանման միջոց կալանք կիրառելու համար, առանց հասկանալու, առանց գործի մանրամասների մեջ խորանալու՝ լրատվամիջոցը մեղադրանք է հնչեցնում, թե օրենքը չի աշխատում։
Գնահատում եմ արդարադատության ոլորտի նկատմամբ լրատվամիջոցի այսքան կենտրոնացված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ խորհուրդ եմ տալիս բարեփոխումների դեմ պայքարող որոշ մարդկանց փսփսոցները լսելիս՝ ավելի ուշադիր լինել։ ✅Օրենքը գործնական կիրառման շատ քիչ ժամանակ է ունեցել, թեև արդեն իսկ պարզ է, որ օրենքի մակարդակում որևէ խնդիր չկա. այն բխում է միջազգային փորձից և որևէ խոչընդոտ այդ մակարդակում չկա։ Վստահ եմ՝ առաջիկայում կլինեն նորանոր բացահայտումներ»,-գրել է նախարարը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գորբաչովն անվանեց Լուկաշենկոյի գլխավոր սխալը

Հաջորդ գրառումը

Պաշտոնապես հաստատվեց ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԷՑ-ի վարկանիշը նվազել է. կառավարման ճգնաժամ է

04/01/2026
Նորություններ

Մենք ճիշտ էինք մեր գործողությունների մեջ, սակայն սխալ` երբ հույս ունեինք, որ թույլ մնալով մեզ չեն ուտի. Արա Պողոսյան

04/01/2026
Միջազգային

Վաշինգտոնի վարչակազմն անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը. Թրամփ

04/01/2026
Նորություններ

Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք. Փաշինյան

04/01/2026
Հաջորդ գրառումը

Պաշտոնապես հաստատվեց ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական