Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով

17/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2021 թվականի հունիսի 6-ին հայկական «Սիվիլնեթ» կայքում հրապարակվեց «Քո գրպանից՝ Կապանի քաղաքապետի հոր գրպանը» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ խոսվում է հնարավոր կոռուպցիոն գործընթացների և շահերի բախման մասին:

Համայնքում սկսեցին տարածվել խոսակցություններ, թե իբր Կապանում անխտիր, բոլոր շինարարական աշխատանքները կատարում է «Նորոգշին» ՍՊԸ-ն և Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարվող շինարարական աշխատանքների մրցույթներում հիմնականում նախապատվությունը տրվում է Ռազմիկ Փարսյանին պատկանող «Նորոգշին» ՍՊԸ-ին։ Հիշեցնենք, որ գնումների մասին օրենքի, կառավարության համապատասխան որոշումների համաձայն, համայնքի
կարիքների համար հայտարարվող գնումները էլեկտրոնային բաց մրցույթներ են, հետևաբար, դրանց կարող է մասնակցել ցանկացած ընկերություն, բայց 2020թ-ի ընթացքում Կապանի համայնքապետարանի կողմից կազմակերպված շուրջ 150 գնման ընթացակարգում «Նորոգշինը» ընդամենը 6-ին է մասնակցել, որից 1-ը ապրանքների մատակարարման։

Տեսանյութի հիման վրա նույնիսկ դատախազության միջնորդությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում լիազորությունների չարաշահման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել քրեական գործ հարուցելու նպատակով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նախաքննական մարմինը պարզել է, որ Ռազմիկ Փարսյանին պատկանող «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ կնքված, պայմանագրով նախատեսված աշխատանքներից բացի Կապանում իրականացվել և իրականացվում են շատ ավելի շինաշխատանքներ, որոնք չեն ներառվել կատարողական ակտերում։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, վեր է հանվել նաև, որ «Նորոգշին»-ՍՊ ընկերության եւ Փարսյանների ընտանիքի կողմից, ի շահ համայնքի մի շարք անհատույց նվիրատվություններ են կատարվել, որոնց մասին դեռ առիթ կունենաք խոսելու։

Այս բոլոր եղելությունների արդյունքում Սյունիքի մարզի դատախազությունից ստացված «Հնարավոր կոռուպցիոն գործընթացներ եւ շահերի բախում Կապանում» տեսանյութի շուրջ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ տրվեք կեղծ, անհեթեթ, փուչ խոսակցություններին»,-նշել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության հարցերով ներկայացուցիչը նախազգուշացնում է երաշտի պատճառով սովի մասին

Հաջորդ գրառումը

Ձեզ սիստեմատիկ ստիպեցին ամաչել ձեր հայ լինելուց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ձեզ սիստեմատիկ ստիպեցին ամաչել ձեր հայ լինելուց

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական