Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեռևս ճնշումները մեր քաղաքական թիմի նկատմամբ շարունակվում են, բայց որ մանդատները վերցնելու ենք, անպայման է. Սևակ Խաչատրյան

18/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք մեր աշխատանքները շարունակելու ենք կատարել։ Ավագանու կազմում ներգրավվածություն ունենալու ենք. թիմի որ անդամներով կլինենք՝ դեռևս քննարկում տեղի չի ունեցել։ Բայց որ մանդատները վերցնելու ենք, անպայման է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հաղթանակ»  դաշինքի Վաղարշապատ համայնքի քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը:

«Մեզ ձայն տված 10 հազար մարդու ձայնը պետք է համայնքապետարանում ներկայացված լինի։ Մեր թիմի անդամները պետք է համայնքապետարանում ակտիվ աշխատեն, որպեսզի ապացուցենք, որ մեր թիմն էր ավելի ճիշտ պատկերացնում Վաղարշապատի ապագան»,- ասաց Սևակ Խաչատրյանը։

Նա միաժամանակ անդրադարձավ այն հարցին, թե արդյոք իրենց մադատները վերցնելով՝ չեն լեգիտիմացնում Վաղարշապատ համայնքի ընտրությունները։

«Ո՛չ, դա այնդպես չէ։ Ընտրապայքարն ի սկզբանե սկսկվել է խախտումներով, անհավասար պայմաններով։ Այդպես է մինչ օրս։ Քվեարկությունն ավարտվել է, բայց դեռևս անհավասար պայմանները, ճնշումները մեր քաղաքական թիմի նկատմամբ շարունակվում են, և, կարծում եմ, շարունակվելու են»,- ասաց նա։

Ըստ Սևակ Խաչատրյանի՝ իշխող կուսակցությունը ներկայում վտանգ է տեսնում, որ հինգ ամիս հետո կայանալիք ԱԺ ընտրություններում Վաղարշապատում կա 10 հազար ձայն հավաքած ընդդիմադիր ուժ՝ ի դեմս «Հաղթանակ» դաշինքի։

«Դրա համար էլ փորձում են և փորձելու են մեր թիմի անդամներին քրեական գործերով պառակտել կամ ընկճել, բայց չի ստացվելու»,- ասաց նա։

Բանախոսը միաժամանակ հիշեցրեց նախկինում հնչեցրած իր այն միտքը, որ եթե Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն հաղթի, իշխանության հաջորդ քայլը լինելու է Մայր Աթոռը գրոհելը, ինչի մասին էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Նա իրենց թիմի զորակցությունը հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն։
Վերջում Սևակ Խաչատրյանը հաստատեց, որ ինքը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և՛ կնունքի, և՛ հասարնիքի քավորն է, բայց դա քաղաքական կատեգորիա չէ, բոլոր քաղաքական և բարոյական հարցերը պետք է ուղղել Պապոյանին, քանի որ իրենք վաղուց որևէ հարաբերություն չունեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հաղթանակ» դաշինքի երեք անդամի մեղադրանք է առաջադրվել. Սևակ Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տարեվերջին նախատեսված է հայկական պատվիրակության այցն Ադրբեջան. Մամեդով

19/11/2025
Նորություններ

Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորներին որոշ հենակետերում ստուգում են ադրբեջանցիները. Ավետիք Քերոբյան

18/11/2025
Նորություններ

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ արձակվեց. դատավոր Ռշտունին բավարարել է պաշտպանի վերանայման բողոքը

18/11/2025
Նորություններ

Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ. Տաթև Հայրապետյան

18/11/2025
Հաջորդ գրառումը

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական