ՔՊ-ն 3264 ձայն կեղծել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

Նման հրապարակում արել է նաև «Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը՝ նշելով. «Կեղծ ընտրողների տվյալնե՞ր. 3264 հատ եռանիշ կոդ` Գյումրու ընտրատեղամասում: Փաստենք, որ այս թիվը, կարծես թե, համընկնում է մամուլում տարածված կեղծ ընտրողների թվին, որոնք, ըստ տարածված տեղեկությունների, ավելացվել են Գյումրու իրական ընտրողների թվին։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այս կոդերը»: