Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՔՊ գրասենյակի մոտ Փաշինյանին դիմավորել են «դավաճան, հանցագործ» վանկարկումներով

ՔՊ-ի հերթական նիստին գնալիս այսօր Փաշինյանին դիմավոր են «հանցագործ, դավաճան» վանկարկումներով։

Ըստ Azg.am-ին հասած տեղեկությունների՝ ժամը 19։00-ին Փաշինյանին ուղեկցող շարասյունը մոտեցել է Սայաթ-Նովա փողոցում գտնվող ՔՊ գրասենյակին։ Կառավարության գլուխն իջել է ավտոմեքենայից։

Տեսնելով, որ քիչ այն կողմ հավաքված մարդիկ կան՝ կարծել է, թե եկել են իրեն ողջունելու։

Մոտեցել է ու… տհաճ անակնկալ։

Այնտեղ են եղել հասարակական-քաղաքական գործիչ Էլեոնորա Մանանդյանն ու նրա ընկերները։

Տիկին Մանանդյանը բղավել է ՝ «հանցագործ, դավաճան»․ թիկնազորը նրան հետ է հրել:

Փաշինյանը շատ արագ հեռացել է՝ բղավելով, թե ձեզ ով է իրավունք տվել:

Հասարակական գործիչն էլ պատասխանել է, որ ըստ ՀՀ քերական օրենսգրքի է դա ասում: