Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ ամեն ինչը կարելի էր անել ծանուցելով, և ես կարծում եմ՝ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը։ Հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար՝ ահաբեկել գյումրեցիներին, նաև մնացած քաղաքական թիմերին։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ խոսելով Գյումրիի քաղաքապետի ձերբակալման և կալանավորման թեմայով։

Մարտուն Գրիգորյանն խոսեց նաև իր ֆեյսբուքյան հետևյալ գրառմանը. «Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների դեմ ի՞նչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Ասողին լսող է պետք»։

Պատգամավորը նկատեց, որ իր հորդորը կոնկրետ ուղղված չէր Վարդան Ղուկասյանին։

 «Ես սովորություն չունեմ նեղության մեջ, պրոբլեմի մեջ հայտնված մարդուն էլ ավելի ճնշել կամ խնդիրներ առաջացնել։ Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում իմ հայտարարություններին, որ ասել էի իշխանության քայլերի հետ կապված։ Մյուսը վերաբերում էր հետընտրական շրջանին։ Այն ժամանակ, երբ բոլոր լրագրողները, չակերտավոր բլոգերները, վերլուծաբանները, որոնք ընկած Մանտուն Գրիգորյան էին ման գալիս ամբողջ Հայաստանով մեկ, շտապեցնում էին, ասում էին՝ հայտարարի, մի ուշացրու, տարատեսակ վիրավորանքներով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր տարբերակներով վերլուծություններ իմ թիմակիցների հետ և բոլորին այդ մասին մանրամասն տեղեկացրել եմ։

Հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, բնականաբար, այս ամենը սպասելի էր։ Ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, ոչ թե ասում էի՝ Վարդանը չլինի, ես լինեմ, այլ առաջարկում էի տարբերակ, որ հավաքական  ընդդիմության հաղթանակը չմսխվեր։
Այդ մասով խնդիրն այն էր, որ հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, նաև իր խառնվածքը՝ արդյոք այս իրավիճակում այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել և ընդդիմության հավաքական հաղթանակը մինչև վերջ առաջ տանել։

Ես հայտարարել էի, որ ՔՊ-ի հետ համագործակցություն չի լինելու։ Ընտրություններից հետո հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ ՔՊ-ի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը՝ ո՛չ նրան, ո՛չ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին։ Իսկ նոր ընտրությունների պարագայում ես երաշխավորված ասում եմ, որ ՔՊ-ն 50+  հավաքելու էր, քանի որ ընդդիմությունը իր մեջ չէր կարողացել այդ հարցը կարգավորել»,–ասաց նա։

Հարցին՝ կարծում է, որ Վարդան Ղուկասյանի փոխարեն այլ քաղաքապետի դեպքում իշխանությունը քրեական գործ չե՞ն հարուցի, ի պատասխան ԱԺ պատգամավորն ասաց. «Քրեական գործի խնդիրը չէ։ Չեղած տեղից… տեսնում եք, երեկ ամբողջ օրը ԱԺ ամբիոնն օգտագործում էին հրահրելու արյունահեղություն Գյումրի քաղաքում։

ՔՊ պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում։ Առավոտից իրիկուն այդ մարդու խոսույթն դա է։ Այս մարդկանց սիրտն արյուն է  ուզում, «Փարաքար 2» է ուզում, և այդ ամենն ուզում են, որ լինի Գրիգորյան Մարտունի ու Ղուկասյան Վարդանի ընտանիքների, թիմերի միջև։ Այս պահի դրությամբ փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել։ Բայց այն, որ Գյումրիում սպասվում է, իմ գնահատմամբ, այդ սցենարը, և փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել, և մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի ու նման բաների մեջ, հստակ երևում է»։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրություններում քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր մյուս թեկնածուները հայտարարեցին, որ կքվեարկեն քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածության օգտին։
Մարտոււն Գրիգորյանը քվեարկության հաջորդող օրերին լուռ էր, նա հայտարարությամբ հանդես եկավ միայն ապրիլի 3-ին՝ տեղեկացնելով, որ «դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նաթան Սրբազանը հարցաքննվել է

Հաջորդ գրառումը

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
Նորություններ

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025
Նորություններ

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
Նորություններ

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025
Հաջորդ գրառումը

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական