Քննչական կոմիտեի քննիչները բացահայտել են Crocus City Hall-ի վրա հարձակում կատարած ահաբեկիչների եւ ուկրաինական հատուկ ծառայությունների կապը. ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Ներկայում քրեական գործով բացահայտվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ ներգրավված 11 անձ, որոնց բոլորին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, դեպքի հանգամանքների մասին նախաքննությունն արդեն զգալի տվյալներ է ստացել` ահաբեկիչների նախապատրաստությունը հանցագործությանը, ինչը կարող է վկայել նրանց կապի մասին ուկրաինական հատուկ ծառայությունների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։