Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քյարամյանն առաջին անգամ էր գալիս նման լսումների. հաջորդ անգամ ավելի պատրաստ կլինի ԱԺ-ում շփումներին. Անդրանիկ Քոչարյանը՝ Քյարամյան-Աղազարյան վիճաբանության մասին

16/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չեմ հիշում, որ նախկինում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ԱԺ-ում նման ծավալով քննարկում եղած լինի: Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած քննարկմանը և այդ քննարկման ընթացքում Քյարամյնա-Աղազարյան սուր վիճաբանությանը:

Անդրանիկ Քոչարյանը դժգոհություն հայտնեց, որ ԶԼՄ-ներն վերցրել են ընդամենը քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպը և հրապարակել այն:

«Ես կարողացա այնպես կառավարել, որպեսզի ոչ թե չխորանա հակասությունը, այլև մտնենք բովանդակային փուլ»,-նշեց պատգամավորը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում երեկ Արգիշտի Քյարամյանի վարքը։

«Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ: ԱԺ-ն ամենաբարձր ներկայացուցչական մարմինն է: ԱԺ-ն հենց խոսելու տեղ է, որտեղ պետք է խոսել, լսել, բայց այնպես անել, որ անձնական հակադրությունների դաշտ չմտնենք»,- ասաց Քոչարյանը:

Իշխանական պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցությունը դեռ չի քննարկել Քյարամյանի վարքը, բայց վստահություն հայտնեց, որ խմբակցությունն այս հարցերին անպայման անդրադարձ կունենա։

«Ես չեմ կարող ասել՝ հետևանք լինելու է, թե ոչ: Եթե դուք նայեք օրենքները, կտեսնեք, թե քննարկումների հետ կապված ինչ քննարկումներ կարող են լինել, և որոշումները որտեղ են կայացվում»:

Հաջորդ հարցին՝ դատապարտելի համարո՞ւմ է Արգիշտի Քյարամյանի վարքը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ կառույցների ղեկավարները՝ հատկապես ուժայինները, բարեվարքությունը պետք է պահեն:

«Վերջին հաշվով Աղազարյանը նաև տարիքով է մեծ: Դա նույն Աղազարյանն է, որ առավոտից իրիկուն մեզ էլ անհարմար վիճակների մեջ է դնում: Էդպես որ լիներ, բոլորս պետք է դանակը առնենք, Աղազարյանին դանակահարեինք: Այդպես չի լինում: Պատգամավորն իր կարծիքն է արտահայտել, բայց երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման իր տղայի հետ կապված քրեական ինչ-որ հոդվածների լեզվով: Դա չի կարելի:

Քյարամյանն առաջին անգամ էր գալիս նման լսումների, սա իր դեբյուտն էր, կարծում եմ՝ հաջորդ անգամ ավելի պատրաստ կլինի ԱԺ-ում շփումներին»,- նշեց Քոչարյանը:

Լրագրողները նաև հարց ուղղեցին՝ Քյարամյանի հրաժարականի հիմքեր չի՞ տեսնում, և հնարավո՞ր է նրա հրաժարականի պահանջով ստորագրահավաք սկսվի, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հրաժարականների թեման ես չեմ: Ի՞նչ ստորագրահավաք: Այսինքն դուք ստորագրահավաքները դիտարկում եք որպես խարդավա՞նք: Ես չգիտեմ՝ որևէ մեկը ստորագրահավաք նախաձեռնել է, թե ոչ: Բայց դրա կարիքը գուցեև չկա էլ: Կոնֆլիկտի կողմերը կարող է գիտակցեն, որ սխալ բան է եղել»: 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ լսումների ժամանակ իրավիճակը շիկացավ, միմյանց հետ վիճաբանեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց։ Պատգամավորը միաժամանակ քննադատեց ՔԿ-ի և նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը:

Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Էս երկրի երեսին  մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»:

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք և այդ տղայական խոսակցությունը էստեղ չի անցում»:

Քյարամյանն էլ ասաց. «Տղայական չի, հանկարծ չորակեք իմ խոսակցությունը: Տղայականը ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է»: Նա դիմեց Աղազարյանին՝ ասելով. «Խնդրում եմ՝ մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով մեքենաները հենց նույն էդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ»:

Աղազարյանն էլ բորբոքված արձագանքեց. «Պարոն Քյարամյան, ես չասացի՝ ինչու դուք իմ տղայի հետ կապված քրեական գործը չեք հասցնում մինչև վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լևոն Քոչարյանի՞ն:

Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը ոչ մի կոմպրոմիսի չգնա և թող գործը գնա դատարան: Հետևաբար,  դուք, պարոն Քյարամյան, դուք ապացուցում եք իմ անհանգստությունը, որ դուք ճնշման միջոց եք օգտագործում կալանքը: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի: Ձեր թաղը չի էստեղ, էստեղ ԱԺ է: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի»:

Աղազարյանը նաև «արա»-ով դիմեց Քյարամյանին, ինչն վերջինս արձագանքեց. «Ոտքից գլուխ «արա» ես»:

Հիշեցնենք՝ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ

Հաջորդ գրառումը

«Այ այսպես են հմտորեն մոլորեցնում իրենց արևմտյան ունկնդիրերին… ՀՀ իշխանությունների վարքագծային օժանդակությունն ուղղակի անփոխարինելի է Բաքվի համար. «Կեցցե՛ք»». Էդուարդ Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

03/02/2026
Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Ապրիլից ատոմակայանը վերանորոգման նպատակով  հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից. Խուդաթյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

«Այ այսպես են հմտորեն մոլորեցնում իրենց արևմտյան ունկնդիրերին… ՀՀ իշխանությունների վարքագծային օժանդակությունն ուղղակի անփոխարինելի է Բաքվի համար. «Կեցցե՛ք»». Էդուարդ Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական