Քննչական կոմիտեում մեկը չկա՞ր կոմիտեի նախագահ, «Արիության» մեդալի ասպետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանին բացատրեր, որ նա համազգեստ կրելու կանոնների խախտմամբ է մասնակցում կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անվտանգության հարցերի փորձագետ Ալեն Ղուլյանը։
«Մարդը առանց օձիքի տարբերանշանի, «Արիության համար» մեդալը կրծքին Նիկոլ Փաշինյան է դիմավորում, ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների դիմաց ելույթ ունենում..
Բա եղա՞վ..«без пяти минут генерал» է
Ի գիտություն`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 958-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
7. Օձիքի խորհրդանշան՝ մետաղե, ամրացվում է կիտելի օձիքին: Արդարադատության լեյտենանտից մինչև արդարադատության գնդապետի համար` շրջանակաձև կենտրոնի երկու արծիվները և ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) մորթու ոսկեգույն պատկերով (ձև N 6, նկար 6), իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար` դափնե տերև՝ գործված ոսկեգույն կանիտելով…»,- գրել է Ալեն Ղուլյանը։





