Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների դեպքերն առաջին հերթին հետևանք են մարդու իրավունքների ոտնահարման. իրավապաշտպան

17/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քրեակատորաղական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների դեպքերն առաջին հերթին հետևանք են մարդու իրավունքների ոտնահարման, այն բանի, թե թե ինչ պայմաններում են պահվում այդ անձինք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան գրանցված հերթական ինքնասպանության դեպքին։

«Հատկանշական է, որ բանտերում կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալների թվին, և այս հանգամնաքը ևս ազդում է մարդկանց հոգեկան առողջության, կյանքի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա։ Ինքնավնասումներն ու ինքնասպանություններն ի վերջո այն ճիչն են, որոնք անձի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու և այդ խնդիրն առավել տեսանելի դարձնելու միտում ունեն։

Ինչ վերաբերում է բանտերում մարդու իրավունքների իրավիճակին, ապա այստեղ առաջին հերթին պետք է նշել ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի՝ այնուամենայնիվ չհաղթահարված խնդիրը։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ քրեական ենթամշակույթը լրջագույն ճնշումներ է գործադրում, մասնավորապես, սեռական հանցագործությունների դեպքերով ՔԿՀ-ներում հայտնված անձանց վրա՝ նրանց հանճախ հասցնելով ինքնասպանության»,- ասաց իրավապաշտպանը։

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ ոչ պակաս կարևոր են ՔԿՀ-ներում գտնվող անձանց՝ ոչ պատշաճ մակարդակի բուժսպասարկումը, երբ առողջական լրջագույն խնդիրներով անձինք երկար ժամանակ մնում են անտեսված։ Սա հաճախ առիթ է հանդիսանում ինքնավնասումների և ինքնասպանության մտքերի։ Ոչ երկրորդական տեղում է նաև դատապարտյալների հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության խնդիրը։

«Հոգեբանական և բժշկական պատշաճ աջակցություն չտրամադրելու արդյունքում  մենք ականատես ենք լինում ինքնավնասումների և ինքնասպանությունների դեպքերի ավելացման։ Իսկ դա ցույց է տալիս, որ համապատասխան օղակների կողմից պատշաճ աշխատանք չի կատարվում, և այն բոլոր գործիքները ներդրվել էին մարդու իրավունքների տեսանկյունից ավելի լավ պայմաններ առաջարկելու կամ խախտումները նվազագույնի հասցնելու համար, փաստացի արդյունավետ չեն գործում»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ ըստ 168.am-ի՝ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը:

Հատկանշական է, որ Ծովինար Թադևոսյանի՝ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվելուց ի վեր՝ 2.5 ամսում, սա ինքնասպանության 4-րդ դեպքն է քրեակատարողական հիմնարկներում: Նույն «Արթիկ» ՔԿՀ-ում ինքնասպանության դեպք էր գրանցվել նաև հունվարի 10-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի դի

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Երբ աշխարհը լռեց, Թեհլիրյանը գործեց. դավաճանները թո՛ղ չուրախանան. արդարության օրը անխուսափելի է

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Երբ աշխարհը լռեց, Թեհլիրյանը գործեց. դավաճանները թո՛ղ չուրախանան. արդարության օրը անխուսափելի է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական