Sputnik Արմենիային նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են.
■ Սահմանազատման հիմքում դրվող քարտեզների հետ կապված այս պահին քննարկում չկա։
■ Միաժամանակ կարևոր ենք համարում տարածքների վերաբերյալ փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։
📌Երեկ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Փաշինյանը հորդորել էր Ադրբեջանի նախագահին ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը։ Նա նշել էր, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի թեման նոր տարածքային հավակնությունների համար։