Վարդենիսում դիահերձարան չկա: Մահացածներին Վարդենիսից Մարտունիի դիահերձարան են տանում: Վարդենիս-Մարտունի ճանապարհը կազմում է շուրջ 70 կմ:
ՔՊ-ական Հունանյան Հռիփսիմեն, որը ցանկանում է դառնալ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, ասում է` «ՀՀ-ն էնքան մեծ չի, որ մարդիկ 70 կմ չկարողանան գնան ինչ-որ մի տեղ հասնելու համար, տրանսպորտ գոյություն ունի, ավտո կա»:
Շատ ճիշտ է ասում Հունանյան Հռիփսիմեն: Իմ կողմից առաջարկություն հնչեցնեմ:
Ուրեմն, քանի որ «ՀՀ-ն էնքան էլ մեծ չի», իսկ 70 կմ-ը «հեչ բան է», ապա առաջարկում եմ, որ այսուհետ դիահերձարանի աշխատակիցները մահացած ձևանան, որպեսզի նրանց անվճար հասցնեն աշխատավայր:
Այսպիսով, քայլ առ քայլ կհասնենք «Իրական Հայաստանին»:
Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ





