Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքական և մարդկային տիղմը որոշ ժամանակ անց կիջնի իր համար նախատեսված վայրը․ Մելքոնյան

11/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է.

«Այսօր տեղեկացա, որ Ազգային ժողովում ճակատագրի հեգնանքով հայտնված մեկը, ում անվանումը և դեմքը ասոցացվում է փոքրամասշտաբ բեռներ տեղափոխելու համար նախատեսված իրի՝ ուսապարկի հետ, կրկին սուտ է խոսել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում իբրև առկա բարքերի և դեկանի, այսինքն՝ իմ մասին:

Ի ամոթ մեզ՝ արևելագետներիս, համանուն ֆակուլտետը Կոկա-Կոլայի պես կրկին փորձելով մի կերպ ավարտածը պնդում է, թե իբրև դեկանը ընդդիմադիր ուսանողներին ժամանակին ուղղորդել է և պահանջել է չքննադատել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ դա կարող է ազդել իրենց առաջադիմության վրա: Նախ՝ կոնկրետ այդ պերսոնաժի պարագայում առաջադիմության և պատվի վրա այլևս ոչինչ չի կարող ազդել….

Արևելքում դաժան պատժի ձև կար, որը կիրառվում էր հատկապես կրթական որոշակի ցենզ ունեցողի հանդեպ՝ նրան նույն սենյակում էին փակում հիմարի հետ, ով խոսում էր այն, ինչից նա հմուտ է՝ հիմարություն:

Ուստի, չուզենալով կամովին ինձ դատապարտել այդ պատժին` Ավետիք Իսահակյանի պես մտածում էի, թե ինչ լավություն եմ արել այդ «արևելագետին», որ հարուցել եմ նման երախտամոռություն և հիշեցի, որ թույլ եմ տվել սահմանված ժամկետների խախտումով (ուշ էր ներկայացրել աշխատանքը ղեկավարին) մասնակցել դիպլոմային աշխատանքի պաշտպանության և մի կերպ ավարտել ԵՊՀ-ն:

Հ.Գ. Իմաստունն ասում էր. «սա էլ կանցնի». այո, քաղաքական և մարդկային տիղմը որոշ ժամանակ անց, փոթորկի հանդարտվելուց հետո կիջնի իր համար նախատեսված վայրը»։

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում հայտարարել է, թե իբր իր ուսանողության շրջանում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը նախագահ Սերժ Սարգսյանին քննադատելու համար իրեն զգուշացրել է, որ «կարող է խնդիրներ ունենալ առաջադիմության հետ կապված, եթե շարունակի քննադատությունները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը աֆղանական զորքերին կոչ է արել պայքարել թալիբների դեմ

Հաջորդ գրառումը

Տավուշում՝ Ազատամուտ գյուղում, ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում. 168.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանցիները կշարունակեն խափանել թշնամիների դավադրությունները. ծովակալ Թանգսիրի

01/02/2026
Միջազգային

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա. Բաղայի

01/02/2026
Նորություններ

ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին 48 ժամվա ընթացքում. Վուչիչ

01/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Հաջորդ գրառումը

Տավուշում՝ Ազատամուտ գյուղում, ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում. 168.am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական