Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի, – գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և հրապարակել տեսանյութ։
«Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորելու ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության»,- նշում է Թաթոյանը :