Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը ևս լծվել է եկեղեցահալած ու հատկապես կաթողիկոսահալած գործին։

Նա ֆեյսբուքյան գրառում է արել, հետո տեսաուղերձով հանդես եկել։

Գրառումը՝ ստորև.

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է, դեռ նույնիսկ որոշ դեպքերում հաստատում է։ Հետո դեմքին մաքսիմալ լուրջ արտահայտություն տալով ասում է,- «Սրանք քանդում են մեր արժեքները, պետք է մեր ինստիտուտները պաշտպանենք սրանցից»։

Պարզագույն սիլոգիզմը ցույց է տալիս, որ սրանց պաշտպանած միակ ինստիտուտը ուխտադրժությունն է՝ երդմնազանցությունը։ Լինել ուխտադրժության պաշտպան՝ նշանակում է անձամբ լինել ուխտադրուժ ու երդմնազանց։

Բարոյական մարդը չի կարող պաշտպանել երդմնազանցությունը, ֆիզիկապես չի կարող։