ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշումը, կապված Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ, կարող է ունենալ հակառակ հետևանքները: Այս կարծիքը հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը Bloomberg գործակալության հրապարակած հարցազրույցում:
«Երբ մեկ այլ երկիր գալիս մաքսիմալիստական դիրքով և պահանջներ առաջադրում «կամ կլինի մեր ուզածով, կամ ոչ մի կերպ» ոգով, այդպիսի մոտեցումը մեզ այլ ուղղությունների է մղում », գործակալությունը մեջբերում է Քալինին:
Ըստ նրա, Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ եղել են, «սակայն դրանք վերացվել են կառուցողական երկխոսության միջոցով»: «Ինչո՞ւ մենք չենք կարող նույնն անել ԱՄՆ-ի հետ», հարց է տվել Քալինը:
Նրա համաձայն, Թուրքիան կարող է ունենալ Ս-400 համակարգեր այնպես, որ դա չխախտի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը:




