Փետրվարի 17-ին Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը։ Եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են երկուշաբթի Փարիզում քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական պատերազմին վերջ դնելու ծրագրերը։ Այս մասին գրում է Bild-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կազմակերպված հանդիպման անցկացումը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն France Inter ռադիոյին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ փետրվարին Սաուդյան Արաբիայում սպասվում են ռուս-ամերիկյան բանակցություններ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղիներ գտնելու նպատակով: