Փաստորեն հայ ազգը դեռ պետք է կապիտուլյանտներին շնորհակալ լինի,որ Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ չեն դնում։ Նման գրառում է արել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանի որևէ իշխանություն որևէ անգամ փորձ չի անի կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության պատմական փաստը։
«Ասում է՝ իշխանությունը հարցականի տակ չի դնում։
Հարցականի տակ չի դնում, բայց դատապարտում չի էլ պահանջում։
Եվ սա է այն գինը,որ թուրքերը համաձայնվել են սրանց հետ բանակցել։
Ազգուրաց եւ թուրքերի ծրագրերին խոնարհ համաձայնվող ռեժիմ եք դուք եւ վերջ»,-գրել է նա։