««ՓՈՒԼԱՅԻՆԻ և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի ՓՈՒԼԵՐՈՎ» ՍերԺ Սարգսյան, 13.04.22, այսօր»,- ֆեյսբուքյան իր էջում գրառման մեջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը։
«Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որը իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետեւ փաթեթային է»,- գրել է Ռուբինյանը։