Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաստեր, որոնք չեն կարող անտեսվել. Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները

11/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևան, 11 հուլիսի, 2025թ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր։

Խախտվել են նաև ընդդատության երաշխիքները․ գործը փոխանցվել է ռազմական տրիբունալին, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է և երբևէ որևէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։ «Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել է Սահակյանը։


Այս փաստաթուղթը ներկայացնում է մանրամասն հաշվետվություն 2023 թվականի սեպտեմբերից առ այսօր ապօրինի կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի նախաքննական և դատական մարմինների կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։ Ստորև ներկայացված փաստական տվյալները վկայում են արդար դատաքննության նրա իրավունքի համատարած և համակարգային ոտնահարման մասին։

Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը, ինչպես նաև Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարության ընթացքը բացահայտում են ինչպես միջազգային իրավունքի նորմերի, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի (ԱՀ ՔԴՕ) կոպիտ խախտումներ։

Այս խախտումների համակցված ազդեցությունը վկայում է արդարադատության ակնհայտ բացակայության մասին և ընդգծում է, որ ադրբեջանական իշխանությունները դիտավորյալ և համակարգված ձևով անտեսում են պատշաճ դատաքննության պահանջը, ինչն անվիճելի է դարձնում այն, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված վարույթն ունի քաղաքական դրդապատճառներ։

1. Ռուբեն Վարդանյանին մեղադրյալ ճանաչելու ընթացակարգային խախտումներ և նրան մեղադրանքի ու իրավունքների մասին տեղեկացնելու պահանջի խախտում (ԱՀ ՔԴՕ 90.7.2, 224, 224.3 հոդվածներ)

Ձերբակալման ժամանակ Ռուբեն Վարդանյանին չեն տեղեկացրել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի բովանդակության և հիմքերի մասին, ինչպես նաև չեն տրամադրել իր իրավունքների վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր՝ խախտելով դատավարական երաշխիքները, մասնավորապես՝ արդյունավետ պաշտպանության պատրաստվելու հնարավորություն ունենալու նրա իրավունքը։

Բացի այդ, մեղադրանք առաջադրելուց հետո նրան չի տրամադրվել գրավոր ծանուցում՝ հակառակ ադրբեջանական օրենսդրությամբ սահմանված պահանջի։

Խախտումները հստակ փաստագրված են քրեական գործի նյութերում․

  • էջ 144, Հատոր 422,— «Իրավունքների ծանուցում»-ը ստորագրված չէ։
  • Էջ 148, Հատոր 422,— «Իրավունքների և պարտականությունների ծանուցում» երբևէ չի տրվել։
  • Էջ 151, Հատոր 422,— «Բացատրության ծանուցում»-ը թերի է։
  • Էջ 157, Հատոր 422,— «Իրավունքների և պարտականությունների» բացատրության մասին որևէ արձանագրություն նյութերում չկա։

Ավելին, 2024 թ․ դեկտեմբերի 5-ի նոր մեղադրանքների մասին որոշումը Վարդանյանին չի հանձնվել օրենքով սահմանված 48 ժամվա ընթացքում և ներկայացվել է միայն 2025 թ. մարտի 7-ին ու միայն պաշտպանական կողմի նախաձեռնությամբ պաշտոնական միջնորդություն ներկայացնելուց հետո։

2․ Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացված բոլոր միջնորդություններն անտեսվել են նախաքննական մարմինների և դատարանի կողմից (ԱՀ ՔԴՕ 28.4 հոդված)

ԱՀ ՔԴՕ 28.4 հոդվածի համաձայն, նախաքննական մարմիններն ու դատարանը պարտավոր են քննարկել պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները և դիտարկել ընթացակարգային խախտումների վերաբերյալ բոլոր բողոքները։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ևս պահանջում է, որ որոշումների կայացման ընթացակարգերը հետևեն մրցակցային դատավարության և կողմերի հավասարության սկզբունքներին և ներառեն բավարար երաշխիքներ պաշտպանվող կողմի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Հիմնարար այս երաշխիքները Ռուբեն Վարդանյանի դեպքում ակնհայտ ձևով անտեսվել են։ Մասնավորապես․

  • Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է, ի թիվս այլնի, ապահովել, որկալանքի տակ գտնվող անձը հնարավորություն ունենա օգտվել նոտարի ծառայություններից(ԱՀ ՔԴՕ, հոդված1.17)։ Ռուբեն Վարդանյանը, և՛ անձամբ, և՛ իր պաշտպանների միջոցով, բազմիցս ներկայացրել է լիազորագիր տրամադրելու միջնորդություն փաստաբանի իրավասությունը վավերացնելու համար, որպեսզի քաղաքացիական հայց ներկայացվի «Բակինսկի Ռաբոչի» թերթի դեմ։ Վերջինս հրապարակել էր զրպարտչականբովանդակություն՝ արատավորելով Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը։ Այսբոլոր միջնորդությունները մերժվել են՝ առանց որևէ հիմնավորման։ Բողոքարկումից հետո դատարանը նույնպես մերժել է այդ պահանջը՝ պատճառաբանելով, որ նոտարական ծառայությունների հասանելիության հետ կապված հարցերը «չեն գտնվում դատարանի իրավասության շրջանակում», չնայած նրան, որ դատարանն ունի հստակ լիազորություն՝ ապահովել, որ մեղադրյալը կալանքի պայմաններում կարողանա իրականացնել իր քաղաքացիական և օրինական իրավունքները։ Ի պատասխան պաշտպանական կողմի միջնորդությունների շարունակաբար և համակարգային կերպով անտեսման՝ պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դատական կազմի ինքնաբացարկ։ Այս միջնորդությունը ևս մերժվել է՝ ևս մեկ անգամ ընդգծելով դատավարության անաչառության և ընթացակարգային արդարության բացակայությունը։
  • Ընթացակարգային և իրավունքի բազմաթիվ խախտումների հիմքով 2024 թ․ հոկտեմբերի 30-ինքննիչի բացարկի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի ներկայացրած միջնորդությունը մերժվել է կամայական կերպով։
  • Ռուբեն Վարդանյանի դեմ լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ 2024 թ․դեկտեմբերի 5-ի պաշտոնական որոշումը նրան չի տրամադրվել ո՛չ որոշման ընդունման օրը, ո՛չ էլ դրանից հետո։ Բացի այդ, տվյալ որոշման ռուսերեն թարգմանությունը նույնպես չի տրամադրվել, ինչը կոպտորեն խախտում է նրա՝ իրեն վերագրվող մեղադրանքների բնույթի և հիմքերի մասին իրեն հասկանալի լեզվով տեղեկացնելու իրավունքը։
  • Ռուբեն Վարդանյանի դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չի պարունակում իրավասու դատախազական մարմինների ստորագրությունները, ինչի հետևանքով այն չի կարող դիտարկվել որպես օրինական ուժ ունեցող իրավական փաստաթուղթ դատավարական ներքին օրենսդրության համաձայն։
  • Չնայած նրան, որ մեղադրական եզրակացությունն ընդգրկում է վեց հատոր, որոնք ամբողջությամբ կազմվել են ադրբեջաներեն, դրա ռուսերեն թարգմանությունը Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է նախնական դատական նիստի նախօրեին՝ 2025 թվականի հունվարի 15-ի երեկոյան՝ ժամը 20:37-ին։ Թարգմանության այս ուշացած տրամադրումը կոպտորեն խախտել է ԱՀ ՔԴՕ 292.4 և 298.4 հոդվածները, քանի որ մեղադրյալին զրկել է իրեն վերագրվող մեղադրանքներին լիարժեք ծանոթանալու և պաշտպանության պատշաճ հնարավորություն ունենալու իրավունքից։ Ավելին՝ ներկայացված թարգմանության մեջ եղել են էական սխալներ, ինչն էլ ավելի է խոչընդոտել Ռուբեն Վարդանյանի՝ իրեն վերագրվող մեղադրանքների էության ըմբռնումը։
  • Գործի նյութերը պարունակում են նաև կեղծված արձանագրություններ և դատավարական փաստաթղթեր, որոնք խաթարում են դատավարության անաչառությունը։

3. Ռուբեն Վարդանյանի գործով դատական ընթացակարգերի կոպիտ խախտումները

Չնայած Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի մասնակից պետություն է, Ռուբեն Վարդանյանի գործով դատական ընթացակարգերն աչքի են ընկնում շարունակական խախտումներով։

  • Ռուբեն Վարդանյանի քրեական գործը քննվում է ոչ թե ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես պահանջվում է տեղական և միջազգային իրավական չափանիշներով, այլ Բաքվի ռազմական դատարանում (երեք դատավորից բաղկացած դատական կազմով՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ)։ Մարդու իրավունքների միջազգային իրավունքը սահմանում է, որ ռազմական դատարանները չեն կարող դատել քաղաքացիական անձանց։ Այս առումով, Ռուբեն Վարդանյանի գործը ռազմական դատարան ուղարկելնինքնին ցույց է տալիս դատական անկախության բացակայությունը և անաչառ քննության նրա իրավունքի խախտումը։
  • Չնայած դատական նիստերը պաշտոնապես հայտարարվել են բաց, իրականում բոլոր լսումներն ընթանում են փակ դռների հետևում և խիստ վերահսկողության ներքո։ Միջազգային լրագրողներն ու անկախ դիտորդները մուտքի հնարավորություն չեն ստացել, ինչը խարխլում է արդար դատաքննության համար կենսական նշանակություն ունեցող թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։
  • Դատարանը շարունակել է զրկել Ռուբեն Վարդանյանին մեղադրական եզրակացությանն ու գործի մյուս նյութերին հասանելիություն ունենալու հնարավորությունից՝ խախտելով ԱՀ ՔԴՕ 284–288 հոդվածները։ Պաշտպանական կողմը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել 422 հատոր՝ մոտ 105,000 էջ ունեցող գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու խնդրանքով, ինչը ևս մերժվել է։ Ռուբեն Վարդանյանը դատարանին տեղեկացրել է, որ նրան տրամադրվել է աշխատանքային միայն 17 օր՝ նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը տվել է միայն տասնօրյա հավելյալ ժամկետ, որը ներառել է ոչ աշխատանքային օրեր, և այդ 10 հավելյալ օրը փաստացի ենթադրել է աշխատանքային միայն 4 օր, ինչը բացարձակ ողջամիտ ժամկետ չէ տվյալ ծավալուն նյութերի դեպքում։
  • Դատարանը չի պահպանել նաև նախնական լսումների վերաբերյալ ընթացակարգային պահանջները, որոնք ամրագրված են ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 299 և 300 հոդվածներով։ 2025 թ․ հունվարի 27-ի նախնական լսումն աչքի է ընկել ընթացակարգային կոպիտ խախտումներով, ինչն անհնարին է դարձրել ընթացակարգային առանցքային իրավունքներից Վարդանյանի օգտվելը։
  • Դատարանը խախտել է նախնական լսումների պահանջները (ԱՀ ՔԴՕ 299–300 հոդվածներ): Նախնական լսումը (2025 թ․ հունվարի 27-ի) անցկացվել է ընթացակարգային կոպիտ խախտումներով, ինչի հետևանքով Ռուբեն Վարդանյանը զրկվել է իր առանցքային իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ ԱՀ ՔԴՕ 299-րդ հոդվածը պահանջում է նախնական լսումներին անդրադարձ կատարել հիմնարար մի քանի հարցերի, այդ թվում՝
  • Նախաքննության օրինականության ու ամբողջականությանը
  • Ոչ հավաստի ապացույցների բացառմանը
  • Միջնորդությունների և բացարկների դիտարկմանը
  • Վարույթը կարճելու կամ կասեցնելու հիմքերին
  • Խափանման միջոցի ընտրությանը
  • Ընդունելի ապացույցների ցանկին
  • Դատակոչի ենթակա վկաներին:

Ռուբեն Վարդանյանի դեպքում այդ հարցերից ոչ մեկը չի քննարկվել։ Լսումն  անցկացվել է այնպիսի պայմաններում, որ պաշտպանությանը չի տրվել բավարար ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար, չի տրամադրվել համապատասխան թարգմանություն, և նույնիսկ հարց չի ուղղվել, թե արդյո՞ք պաշտպանական կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություններ կամ հայտարարություններ։ Ավելին, ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն, նախնական լսումների արդյունքում կայացված որոշումը պետք է տրամադրվի մեղադրյալին և պաշտպանական խմբին երեք օրվա ընթացքում։ Բայց Վարդանյանի դեպքում այս որոշումը տրամադրվել է ժամկետների խախտմամբ և աղավաղված թարգմանությամբ՝ ևս մեկ անգամ ապացուցելով այս բոլոր խախտումների համակարգային բնույթը։ Ուստի դատարանը չի ապահովել ընթացակարգային իր պարտավորությունները, որոնք հաստատված են դատական այս փուլի համար՝ Ռուբեն Վարդանյանին զրկելով պատշաճ պաշտպանվելու հնարավորությունից դատական այս առանցքային փուլում, երբ դրվում են հետագա քննության հիմքերը։ Նախնական լսումների փուլում ընթացակարգային խախտումներն աղավաղում են հետագա ամբողջ գործընթացը։

  • Դատարանը չի պահպանել դատական որոշումները տրամադրելու ժամկետները։

2025 թ․ հունվարի 27-ի նիստին հաջորդած որոշումը Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է էական ուշացումով (մասնավորապես՝ փետրվարի 5-ին, մինչդեռ քր․դատ․ օր-ի 300.4 հոդվածը պահանջում է, որ այն ներկայացվի երեք օրվա ընթացքում։

  • Ռուբեն Վարդանյանին զրկել են իր պաշտպանությանը պատրաստվելու հնարավորությունից։

Բաքվի ռազմական դատարանը հրաժարվել է հետաձգել 2025 թ․ հունվարի 27-ի նիստը, և ստիպել է անցնել նյութերի քննության փուլին՝ նախապես չապահովելով  բավարար ժամանակ և պայմաններ պաշտպանությանը պատրաստվելու համար։ Ռուբեն Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ միջնորդությունները մերժվել կամ անտեսվել են, այդ թվում՝

  • Պաշտպանության համար իրավական գրականության և համացանցային ռեսուրսների հասանելիության,
  • Ապացույցների մաս կազմող «գաղտնի» տեսագրություններին ծանոթանալու,
  • Փաստաբանից իրավական փաստաթղթերը և պաշտպանական նյութերն առանց գրաքննության կամ կալանքն ապահովող մարմինների ստուգման ստանալու,
  • Ժամանակին և ռուսերեն պատշաճ թարգմանությամբ ընթացակարգային փաստաթղթերը և գործի նյութերը ստանալու միջնորդությունները։

Այս միջնորդությունները ոչ միայն կամայական ձևով մերժվել են, այլև դրանց ներկայացման փաստը դատական ​​նիստերի պաշտոնական արձանագրություններում չի էլ նշվել։

Ավելին, դատավարական հիմնարար երաշխիքների հետագա խախտմամբ՝ ո՛չ Ռուբեն Վարդանյանին, ո՛չ նրա փաստաբանին չեն տրամադրվել դատական ​​նիստերիարձանագրություններ՝ սահմանափակելով լսումների ընթացքին արդյունավետ հետևելու և հետագա միջնորդությունները, բողոքները կամ առարկությունները պատրաստելու նրանցկարողությունը։

  • Դատարանի որոշումներում Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանի միջնորդությունների և հայտարարությունների անտեսումը։

Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը, որով դատարանից պահանջվում էր ապահովել, որ նախնական կալանքի կրման վայրի ղեկավարությունը նրան տրամադրի նոտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն քաղաքացիական հայց ներկայացնելու լիազորագիր կազմելու համար, մերժվել է այն հիմնավորմամբ, թե նման խնդրանքները «դատարանի իրավասության մեջ չեն մտնում»։

Քանի որ Ռուբեն Վարդանյանի այս և մյուս բոլոր միջնորդությունները կոպտորեն և անհիմն կերպով անտեսվել են, նա և նրա պաշտպանը ներկայացրել են դատական ​​կազմի ինքնաբացարկիմիջնորդություն, որը ևս մերժվել է։

  • Դատավարական հավասարության մերժում (ԱՀ ՔԴՕ 9 և 121.1.3 հոդվածներ)

Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացված 20-ից ավելի միջնորդությունները դատարանը չի դիտարկել։ Մինչ դատական ​​կազմը պնդում էր, թե այդ միջնորդությունները «հաշվի են առնվել», դատական ​​նիստերի պաշտոնական արձանագրություններում այդ մասին ոչինչ չի նշվում, ինչը ցույց է տալիս, որ դատարանի պնդումների ու փաստաթղթավորված դատավարության միջև առկա է ակնհայտ անհամապատասխանություն։ Հատկանշական է, որ պաշտպանական կողմի՝ 2025 թ․հունվարի 27-ի դատական ​​նիստի արձանագրությունը ստանալու դիմումն անտեսվել է, ինչը ընդգծում է դատարանի՝ դատավարական արձանագրությունը շտկելու ցանկության բացակայությունը։

Չնայած համակարգային դատավարական խախտումներին և Ռուբեն Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ համոզիչ ապացույցների առկայությանը, դատական ​​կազմիինքնաբացարկի մասին մոտ 10 միջնորդություն կա’մ մերժվել է, կա’մ ամբողջությամբ անտեսվել։Դատարանը բազմիցս որպես մերժման հիմք է նշել  «դատական կազմի շահագրգռված լինելու ապացույցների բացակայությունը»՝ բացատրություն, որը չունի փաստական կամ իրավական հիմք։ Որոշ միջնորդություններ, օրինակ՝ 2025 թ․ մարտի 11-ի ինքնաբացարկի միջնորդությունը, ընդհանրապես չեն քննարկվել։

  • Հիմնարար թերություններով պայմանավորված դատավարական արձանագրությունների անվավեր լինելը (ԱՀ ՔԴՕ 134-րդ հոդված)

Գործի նյութերը պարունակում են դատավարական արձանագրություններ, որոնցում կան էական խախտումներ։ Իրավական գործող չափանիշների համաձայն, այդպիսի սխալների դեպքում տվյալ փաստաթղթերը դառնում են անվավեր։ Մասնավորապես, մի ​​քանի արձանագրություններ, այդթվում՝ 2024 թ․ հոկտեմբերի 30-ի և 2024 թ․ դեկտեմբերի 5-ի հարցաքննությանարձանագրություններում բացակայում են թե՛ մեղադրյալի, թե՛ պաշտպանի ստորագրությունները։

  • Դատական ​​արձանագրությունների մանիպուլյացիա և դատավարական պատմությանխեղաթյուրում (ԱՀ ՔԴՕ7-րդ հոդված)

2025 թ․ փետրվարի 6-ի դատական ​​նիստի պաշտոնական արձանագրությունը կեղծ ձևով պնդում է, թե Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանի կողմից ներկայացված բոլոր 8 միջնորդություններըքննարկվել են 2025 թ. հունվարի 27-ին կայացած նախնական դատական ​​նիստի ժամանակ։Իրականում, այդ միջնորդություններից միայն երկուսն են քննարկվել։ Այս սխալ ներկայացումըուղղակիորեն հակասում է ինչպես դատարանի կողմից նախնական դատական ​​նիստի որոշմանը, այնպես էլ 2025 թ. հունվարի 27-ի արձանագրային որոշման քաղվածքին։

Դատավարական արձանագրությունների մանիպուլյացիան դրանով չի ավարտվել։ Օրինակ, դատարանը չի քննարկել կամ չի արձագանքել Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանի կողմից 2025 թ․ ապրիլի 22-ին կայացած նիստի արձանագրության վերաբերյալ ներկայացված գրավոր մեկնաբանություններին և առարկություններին։

  • Հրապարակային լսումների և թափանցիկության սկզբունքի խախտում (ԱՀ ՔԴՕ 27-րդ հոդված)

Դատավարության յուրաքանչյուր փուլում միջազգային հանրության ներկայացուցիչներին համակարգված կերպով թույլ չի տրվել մուտք գործել դատարանի դահլիճ։ Դատավարությանը ներկա են եղել բացառապես կառավարամետ լրատվամիջոցներ, որոնք գործում են Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ։ Սա թույլ չի տվել ապահովել դատաքննության անկախ դիտարկում և անկախ հսկողություն։

Եղել են դեպքեր, երբ պետության հետ կապված լրատվամիջոցները սխալ են ներկայացրել կամ ընտրողաբար են հաղորդել Ռուբեն Վարդանյանի և նրա փաստաբանի հայտարարությունների իրական բովանդակությունը, մասնավորապես՝ ինքնաբացարկի և այլ միջնորդությունների վերաբերյալ։ Այս ընտրողաբար և աղավաղված ներկայացումը շարունակել է էլ ավելի խաթարել դատավարության թափանցիկությունը։

Հրապարակային լսումների սկզբունքի խախտումն ավելի է ընդգծվել դատարանի կողմից գործի դասակարգման նկատմամբ հակասական մոտեցմամբ։ Չնայած դատավարությունը պաշտոնապես հայտարարվել էր բաց հանրության համար, դատարանը բազմիցս վկայակոչել է որոշակի նյութերի ենթադրյալ գաղտնիությունը և գործի նյութերում «գաղտնի» ապացույցների առկայությունը, մասնավորապես՝ 2025 թ․ մարտի 19-ին փաստաբանի հարցմանը տրված գրավոր պատասխանում: Նման պնդումներն օգտագործվել են որպես պատրվակ անկախ դիտորդներին բացառելու և դատավարությունը միջազգային վերահսկողությունից զերծ պահելու համար, ինչն ակնհայտորեն հակասում է հրապարակային դատաքննության իրավունքին։

4. Պաշտպանության կողմից արդար դատավարության համար անհրաժեշտ հիմնական պահանջները, որոնք մնացել են անպատասխան

2025 թ. փետրվարի 19-ի դրությամբ պաշտպանության կողմի ներկայացրած օրինական հետևյալ պահանջները չեն բավարարվել, ինչն անհնար է դարձրել դատարանում արդյունավետ պաշտպանություն ապահովելը.

  • Գործի նյութերի պատշաճ վերանայման հնարավորություն ընձեռող պայմանների պահանջ
  • Պաշտպանության համար կարևոր հիմնական փաստաթղթերի պատճենները տրամադրելու պահանջ
  • Դատավարական առանցքային փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունները տրամադրելու պահանջ
  • Դատական ​​նիստերի բոլոր արձանագրությունները վերանայելու իրավունքի պահանջ (2025 թ․հունվարի 30-ի և փետրվարի 12-ի միջնորդությունները)
  • Գործի նյութերում պարունակվող տեսանյութերը և թվային այլ նյութերը դիտելու իրավունքի պահանջ
  • Պաշտպանի և պաշտպանյալի միջև փաստաթղթերի փոխանակման իրավունքի պահանջ (համաձայն «Փաստաբանության մասին» օրենքի)
  • Պաշտպանին էլեկտրոնային ռեսուրսների միջոցով Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային իրավական չափանիշներին հասանելիություն տրամադրելու պահանջ
  • Միջազգային փաստաբանին դատական ​​նիստերին մասնակցելու թույլտվությունտրամադրելու պահանջ (ԱՀ ՔԴՕ,3 հոդված)
  • Լիազորված անձի կողմից ստորագրված պաշտոնական մեղադրական եզրակացությունը տրամադրելու պահանջ
  • Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամներին մեղադրական եզրակացությունը տեսնելու հնարավորություն տալու պահանջ
  • Մեղադրյալի՝ գործի նյութերը թարգմանչի հետ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն ուսումնասիրելու իրավունքի պահանջ (ԱՀ ՔԴՕ 91.5.22 հոդված):

Հարցումներ՝ ուղղված նախնական կալանքի կրման հաստատությանը, որոնք անտեսվել են.

  • Նոտարի՝ կալանքի վայր այցելելու պահանջ
  • 2025 թ․ հունվարի 15-ին՝ մեղադրյալի հետ հանդիպման ժամանակ, փաստաբանից առգրավված փաստաթղթերի վերադարձման պահանջ։

Հայտնաբերված խախտումների նշանակությունը

Ինչո՞ւ է սա կարևոր. դատավարական խախտումների ազդեցությունը արդար դատավարության վրա

Ռուբեն Վարդանյանի գործում հայտնաբերված քրեական դատավարության օրենսգրքի խախտումները պարզապես ձևականություններ չեն. դրանք ուղղակիորեն ազդում են նրա արդար դատաքննության հիմնարար իրավունքի վրա, որը երաշխավորված է ինչպես ադրբեջանական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական չափանիշներով:

Գործի նյութերին հասանելիություն չտրամադրելը, ծավալուն փաստաթղթերին ծանոթանալու համար տրամադրված խիստ սահմանափակ ժամանակը և պաշտպանության միջնորդությունները քննարկելու համակարգված մերժումն անհնար են դարձրել Ռուբեն Վարդանյանի համար արդյունավետ պաշտպանություն իրականացնելը: Այս խախտումները միասին ստեղծել են մի իրավական միջավայր, որտեղ նա փաստացի զրկված է իր դեմ առաջադրված մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացույցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարավորությունից: Դատավարության մրցակցային բնույթը լիովին խաթարված է։

Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Ֆրանսիայի Սենատը, ինչպես նաև մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ Ռուբեն Վարդանյանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ և կոչ են արել ազատ արձակել նրան: Նրա կալանավորումը և դատավարությունը դիտվում են որպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ իրականացվող ավելի լայն արշավի մաս:

Դատավարական երաշխիքների և արդար դատաքննության իրավունքի նկատմամբ հարգանքը հայեցողական հարց չէ. այն իրավունքի գերակայության հիմնարար տարր է և պետության կողմից մարդու իրավունքների նկատմամբ հանձնառության հիմնական ցուցիչ: Այս գործում միջազգային ուշադրությունն ու միջամտությունը հրատապ են ոչ միայն Ռուբեն Վարդանյանի համար արդարադատություն ապահովելու, այլև միջազգային իրավական կարգի ամբողջականությունը պահպանելու և անօրինական կերպով կալանավորված այլ հայերի պաշտպանությունն ապահովելու համար։

Եզրակացություն

Դատավարական վերը նշված խախտումների ամբողջությունը միանշանակ ցույց է տալիս, որ Ռուբեն Վարդանյանին չի տրամադրվել իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև պաշտպանվելու արդար հնարավորություն։ Նրան զրկել են գործի կարևոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից, դատավարական հիմնարար իրավունքներից և մեկուսացրել միջազգային դիտարկումից ու աջակցությունից։

Այս մոտեցումը կոպիտ ձևով խախտում է ինչպես Ադրբեջանի ներքին օրենսդրությունը, այնպես էլ արդար դատաքննության չափանիշները։ Այն խաթարում է արդարադատության գաղափարը և ցույց է տալիս, որ դատավարությունը քաղաքական շարժառիթով իրականացվող վարույթ է, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից։

Հետևաբար, մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և համաշխարհային առաջնորդներին անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ճնշում գործադրել Ադրբեջանի Հանրապետության վրա, որպեսզի այն կատարի միջազգային իր պարտավորությունները, մասնավորապես՝ ապահովի արդար դատաքննության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և միջազգային համապատասխան այլ փաստաթղթերով։

Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները ներկայացնող փաստաթղթին հնարավոր է ծանոթանալ այս հղումով՝

https://freearmenianprisoners.com/hy/փաստեր-որոնք-չեն-կարող-անտեսվել-ռուբե/

[ENG]

Facts That Cannot Be Ignored: Gross Violations of Ruben Vardanyan’s Rights

Attorney and representative of Armenian prisoners of war before the European Court of Human Rights (ECtHR), Siranush Sahakyan, has provided clarifications regarding the egregious violations of Ruben Vardanyan’s rights taking place before the courts in Baku.

The human rights defender stated that, in flagrant breach of fair trial guarantees, particularly the principle of equality of arms and adversarial hearing, both the investigative authorities and the court have disregarded all motions filed by the defendant, conducting a one-sided, predetermined investigation. Moreover, the judges denied Ruben full access to the case materials, while simultaneously incorporating falsified records into the case file. Jurisdictional safeguards were also violated: the case was referred to a military tribunal despite the fact that Ruben is a civilian and has never held any affiliation with law enforcement or security services.

“As a result, the proceedings have created a fundamentally unfair scenario in which the defendant is stripped of any meaningful opportunity to contest the charges or assert his innocence. In such conditions, the very notion of a fair trial is reduced to a façade, entirely devoid of substance” Sahakyan emphasized.

The full document is available at the link below: https://freearmenianprisoners.com/facts-that-cannot-be…/

[RUS]

Адвокат и представитель армянских военнопленных в Европейском суде по правам человека (ЕСПЧ) Сирануш Саакян предоставила разъяснения по поводу вопиющих нарушений прав Рубена Варданяна со стороны суда в Баку

Ереван, 11.07.2025 г.

Правозащитница заявила, что следственные органы и суд проигнорировали все ходатайства обвиняемого, проведя одностороннее, заранее подготовленное расследование. Этим они грубо нарушили гарантии справедливого судебного разбирательства, в частности принцип равенства сторон и состязательности судебных разбирательств.

Более того, судьи отказали Рубену в полном доступе к материалам дела, одновременно приобщив к ним фальсифицированные записи. Также были нарушены юрисдикционные гарантии: дело передали в военный трибунал, хотя Рубен – гражданское лицо и никогда не имел отношения к правоохранительным органам или службам безопасности.

«В результате судебный процесс развивается по фундаментально несправедливому сценарию, при котором обвиняемый лишен реальной возможности оспорить обвинения или заявить о своей невиновности. В таких условиях само понятие справедливого судебного разбирательства сводится к фасаду, полностью лишенному содержания»,

– подчеркнула Саакян.

Полный список нарушений прав Рубена Варданяна можно прочитать по ссылке: https://freevardanyan.com/fakty-kotorye-nelzya…/

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է 90-ական թվականներից. Լիլիթ Գալստյան

Հաջորդ գրառումը

Facts That Cannot Be Ignored: Gross Violations of Ruben Vardanyan’s Rights

Համանման Հոդվածներ

Նորություններ

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025
Նորություններ

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025
Նորություններ

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025
Նորություններ

Ապօրինի գույք. ԱԻՆ նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 մլն դրամ

30/07/2025
Հաջորդ գրառումը

Facts That Cannot Be Ignored: Gross Violations of Ruben Vardanyan’s Rights

Արխիվ

Loading...
«Հուլիսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« ՀունիսիՕգոստոսի »

Վերջին լուրեր

Նորություններ

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի...

ԿարդալDetails

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025

Ապօրինի գույք. ԱԻՆ նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 մլն դրամ

30/07/2025

Վահան Կոստանյանը և Պաղեստինի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում գործընթացների վերաբերյալ

30/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական