Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում է։ Նա մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
Լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել են նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ինչպես հայտնի է, Փաշինյանի հետ Մյունխեն է մեկնել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը։
Նշենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այսօր նախատեսված չէ։