Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստալինին հայ հոգևորականներին հալածելու հարցում․ Հարութ Սասունյան

02/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հասցեին օգտագործված գռեհիկ, նույնիսկ պոռնոգրաֆիկ բառապաշարը բացարձակապես անհարիր է կառավարության ղեկավարին: Ֆեյսբուքը վերջերս ջնջել է նրա գրառումներից մեկը վիրավորական լեզվի պատճառով, ըստ «Ազատություն» ռադիոկայանի:

Վարչապետը բանտարկել է տասնյակ քաղաքական հակառակորդների, ինչպես նաև երկու արքեպիսկոպոսների, և իր անվտանգության ուժերին ուղարկել է գրոհելու Էջմիածնում գտնվող Հայոց եկեղեցու Վեհարանը։

Փաշինյանի կողմից օրենքի չարաշահումը ցույց տալու համար նկատի ունեցեք նրա քաղաքական դրդապատճառներով հրամանը՝ ձերբակալելու և բանտարկելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Արքեպիսկոպոսը վարչապետի ամենաուժեղ քննադատներից մեկն է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին հարցազրույցի ժամանակ Աջապահյանը «ռազմական հեղաշրջման» կոչ էր արել Փաշինյանին տապալելու համար, ինչը ոմանք կարող էին մեկնաբանել որպես Հայաստանի օրենսդրության խախտում։ Սակայն, ամիսներ տևած հետաքննությունից հետո, գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 30-ին պաշտոնական նամակ է  հրապարակել՝ չգտնելով որևէ իրավական հիմք արքեպիսկոպոսին հանցագործության մեջ մեղադրելու համար։ Նորմալ երկրում դա կլիներ պատմության ավարտը, բայց ոչ Հայաստանում։

Անցյալ շաբաթ, դատական համակարգին վարչապետի անօրինական միջամտությունից հետո, դատարանն արքեպիսկոպոսի ձերբակալման հրաման տվեց նախկինում օրինական համարվող արտահայտությունների համար: Այլախոհությունը լռեցնելու իր հուսահատ փորձով Փաշինյանն այժմ հայտարարել է, որ արքեպիսկոպոսը խախտել է օրենքը և հրամայել է ոստիկանությանը ձերբակալել նրան: Չնայած վարչապետն անընդհատ պարծենում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նրա գործողությունները բացահայտում են դրա բռնապետական միտումը: Նա նաև կոպտորեն խախտում է եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը: Կաթողիկոսի կուսակրոնությունը եկեղեցական ներքին հարց է, որը վարչապետի գործը չէ:

Միևնույն ժամանակ, Փաշինյանի ֆեյսբուքյան բարբաջանքները պարունակում են գռեհիկ և պոռնոգրաֆիկ նախատինքներ, ինչպիսիք են կաթողիկոսին և նրա խոսնակին իր գրասենյակ հրավիրելը իր սեռական օրգանները դիտելու՝ ապացուցելու համար, որ ինքը թլպատված չէ: Այս գրառումները լուրջ հարցեր են առաջացնում վարչապետի հոգեկան կայունության վերաբերյալ: Մեկ այլ արտառոց գրառման մեջ նա առաջարկել է, որ հուլիսի 1-ից 5-ը զերծ կմնա հայհոյանքներից կամ անձնական հարձակումներից՝ անցնելով «քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, որը հիմնված է միայն ստուգված փաստերի վրա»: Այս խոստովանությունը հակասում է քրիստոնեական արժեքներին հավատարիմ լինելու նրա ինքնահռչակ պատկերացմանը, հատկապես այն պատճառով, որ սա նույն մարդն է, որը պոռնոգրաֆիկ գիրք է գրել՝ «Երկրի հայառակ կողմը» վերնագրով:

Հուսահատորեն ձգտելով պահպանել իշխանությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո՝ Փաշինյանն օգտագործում է բոլոր միջոցները՝ օրինական կամ անօրինական, իր հակառակորդներին՝ թե հոգևորականներին, թե քաղաքական գործիչներին լռեցնելու համար։ Քանի որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոչ էր արել նրան հրաժարական տալ, վարչապետն այժմ նպատակ ունի նրան փոխարինել ավելի հնազանդ եկեղեցական առաջնորդով։ Նա դիմում է նման տհաճ մարտավարության, քանի որ նրա վարկանիշը յոթ տարի առաջվա 80 տոկոսից կտրուկ անկում է ապրել մինչև այսօրվա 8 տոկոսը, ինչը ենթադրում է, որ հնարավոր է, նա չկարողանա պահպանել իր աթոռը 2026 թվականի ընտրություններից հետո։

Որպես ներքին սպառնալիք, որն ավելի վտանգավոր է, քան ցանկացած արտաքին թշնամի, Փաշինյանը բազմիցս զիջումներ է արել Ադրբեջանին և Թուրքիային, որոնք վտանգում են Հայաստանի ապագան։ Ցավոք, նա գնում է օսմանյան սուլթանների, ռուսական ցարերի և խորհրդային կոմիսարների հետքերով։

Բոլորը գիտեն Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում հայերի նկատմամբ իրականացված համակարգված հալածանքների և կոտորածների մասին, որոնց գագաթնակետը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որն սկսվեց Ստամբուլի հայ վերնախավի մահապատժով և հազարավոր հայ հոգևորականների սպանդով։

Ահա ռուսական ցարերի և խորհրդային ղեկավարների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության վրա  հարձակումների համառոտ ցանկը.

— 1804 թվականի սեպտեմբերի 2-ին ռուսական զորքերը թալանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ վերադառնալով 1805 թվականի ապրիլին՝ երկրորդ թալանի համար։

— 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուս զորավար Իվան Պասկևիչը հալածեց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն։

— 1836 թվականի մարտի 11-ին Նիկոլայ Առաջին ցարը սահմանափակումներ դրեց Հայ եկեղեցու ինքնավարության վրա։

— 1903 թվականի հունիսի 12-ին Նիկոլայ Երկրորդ ցարը հրամայեց բռնագրավել եկեղեցու ունեցվածքը: Երկու տարվա հայկական բողոքներից և դիմադրությունից հետո ցարը 1905 թվականին չեղյալ հայտարարեց իր հրամանագիրը:

— 1938 թվականի ապրիլի 6-ին խորհրդային գործակալները խեղդամահ արեցին կաթողիկոս Խորեն Ա-ին Վեհարանի իր կեցավայրում։ Տասնյակ հայ հոգևորականներ մահապատժի ենթարկվեցին։

Չնայած Օսմանյան և Խորհրդային կայսրությունները վերացան, Հայոց եկեղեցին գոյատևում է։ Ողբերգությունն այն է, որ այսօր Հայոց պետությունն է դարձել կեղեքիչ։

Անցյալ շաբաթ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ և դիմակավորված ազգային անվտանգության գործակալներ տեղակայեց կաթողիկոսարանի սրբավայրում, սակայն նրանք նահանջեցին հավատացյալների հետ բախումներից հետո։ Բարեբախտաբար ոչ մի կողմից կրակոց չարձակվեց, հակառակ դեպքում կարող էր սկսվել արյունահեղություն կամ քաղաքացիական պատերազմ։

Այժմ, երբ Գարեգին Երկրորդը մերժում է կատարել Փաշինյանի հրաժարականի հրամանը, վարչապետը կարող է անվտանգության ուժեր ուղարկել Էջմիածին՝ Նորին Սրբությանը ձերբակալելու համար, մի քայլ, որը կառաջացնի համայն հայության և ամբողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում՝ Վատիկանի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի բողոքը: Սա սարսափելի բիծ կթողնի աշխարհի առաջին քրիստոնյա ազգի ժառանգության վրա:

Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները լուծել փորձելու փոխարեն, Փաշինյանը զբաղված է Ֆեյսբուքում գռեհիկ գրառումներ անելով և Հայոց եկեղեցու ու հոգևորականության վրա հարձակվելով: Այդ նա՛ պետք է հրաժարական տա, այլ ոչ թե Կաթողիկոսը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանի և Ադրբեջանի համար բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են. Զախարովա

Հաջորդ գրառումը

Առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը․ Վարուժան Գեղամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
Նորություններ

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025
Նորություններ

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025
Միջազգային

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025
Հաջորդ գրառումը

Առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը․ Վարուժան Գեղամյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի հայտարարումից առաջ թեկնածուների ցուցակին ավելացել է ռեկորդային 338 թեկնածու (244 անհատ և 94 կազմակերպություն),...

ԿարդալDetails

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025

Կլիմայական ճգնաժամը ստիպում է Իրանին տեղափոխել իր մայրաքաղաքը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական