Երեկվա՝ ակնհայտորեն հաջող մեկնարկից հետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվեն կարևոր հետևություններ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ։ Իմ խորհուրդը դաշինքի շտաբին՝ խնդիր դնել՝ հանրային գիտակցության և պետական համակարգի գիտակցության մեջ հաղթանակը ամրագրել հունիսի 20-ից շատ ավելի վաղ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։