Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան

08/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։

Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ են՝ նախագահը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը, Պետդեպարտամենտի առանցքային պաշտոնյաները, հետախուզական համայնքի (Intelligence Community) ղեկավարությունը և այլք։
Էական կարող էին լինել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումները․ նրանք որոշումներ չեն կայացնում, սակայն կարող են ազդեցություն ունենալ որոշումների վրա։

Ինչպես հայտնի է, Փաշինյանը նման մարդկանց հետ չի հանդիպել։ Իհարկե, փոխնախագահ Վենսը լավ իմիջ ունեցող և քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն, դժբախտաբար, քաղաքական որոշում կայացնող չէ և, վստահ եմ, առանձնապես տեղյակ էլ չէ վարչակազմի նախատեսած քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ-որ պետության ղեկավար Հայաստանի հետ քաղաքական հարց ունենա և հանդիպի ՀՀ նախագահի հետ՝ այդ հարցը լուծելու համար:

Հետևաբար, կարող եմ պնդել, որ այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին, որոնց մասին գրել էի նախորդ գրառմանս մեջ, և նա Վաշինգտոնից վերադարձել է՝ առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից, այդ թվում՝ ռազմավարական գործընկերային խարտիայի վերաբերյալ։

Մի բան անհերքելի է․ այս այցը ռազմավարական գործընկերոջը վայել չէր։ Բացի այդ, այն կազմակերպված էր սխալ ժամանակահատվածում, համեմված էր սխալ հանդիպումներով և մեսիջներով։ Քաղաքական առումով այն ոչինչ չտվեց Հայաստանին, իսկ Փաշինյանին հասցրեց քաղաքական հարված, որի հետևանքները դեռ կերևան։

Վաշինգտոնը ճանաչող որևէ մարդ չի կարող պնդել, որ սա օգտակար այց էր, իսկ Երևանը ճանաչող ցանկացած մարդ կհասկանա, որ այցը գերագնատողները զուտ իշխանության PR-ով են զբաղված»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Փաշինյանական իշխանությունը ՀՀ-ն վերածել է մի երկրի, երբ հաղթանակած բանակը տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում․ Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025
Միջազգային

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025
Նորություններ

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանական իշխանությունը ՀՀ-ն վերածել է մի երկրի, երբ հաղթանակած բանակը տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում․ Աբրահամյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ...

ԿարդալDetails

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 18.06.2025

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական