Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի ՊՈԱԿ-ը Սողոմոնյան Գագիկին փորձում ա «իմ ջեբը գցի». Արթուր Դանիելյան

22/02/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սա հենց որ հասկանաք, մնացած ամեն ինչ շատ օրինաչափ է դառնում, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Փաշինյանի ՊՈԱԿ-ը վիզ ա դնում, Սողոմոնյան Գագիկին փորձում ա իմ ջեբը գցի, համապատասխան նյութեր են տարածում, վիդեոներ, «վերլուծություններ» բան… ու մի քանի շաբաթից ԱԱԾ-ն ձերբակալում է 7 հոգի, որոնց կազմում ես չկամ: Էս ամենը տրամաբանող մարդկանց մոտ մի շարք հարցեր պետք է առաջացնի:

Միանգամից ասեմ, որ ապացույցների առկայությունը որևէ դեր չի խաղում, քանի որ ոչ իմ դեպքում, ոչ էլ բուն կալանավորվածների դեպքում ապացույց չկար ու չէր էլ կարող լինել: Այսինքն, իրադարձությունների քրեադատավարական սցենարը փակենք: Տակը մնում ա հին ու բարի քաղաքականը… բայց ստեղ ամեն ինչ շատ խառն ա:

Նախորդ անգամ, երբ ՊՈԱԿ-ը որոշել էր վրես գործ հարուցեր, ամեն ինչ շատ հարթ գնաց: ՊՈԱԿ-ի ֆեյքերից մեկը` ոմն «Մանե Էլբակյանը», գրեց, որ ես Արցախից մեծ խմբակաքանակ զենք եմ բերել: Դրան անմիջապես հետևեց քննչականի խուզարկությունը մեր տանն ու գրասենյակում, զենք փնտրելու անվան տակ առգրավեցին իմ, իմ ընկերների ու իմ ընտանիքի բոլոր հեռախոսներն ու համակարգիչները ու ձևի համար մեր տնից մի հատ դանակ տարան: Սա բավարար էր, որ իմ վրա հերթական քրեական գործը հարուցեն ու հերթական ստորագրությունը վերցնեն երկրից չհեռանալու մասին: Կարևորը երկրից իմ հնարավոր ելքը փակելն էր, փակեցին: Թե ինչու էր այդքան կարևոր կարծում եմ շուտով կիմանաք: Եթե հանկարծ իրական քրեածին ինչոր արարք արած լինեի, կփակեին նաև բանտում:

Սրան, ինչպես արդեն ասացի, հետևում է նույն կինոյի երկորդ էպիզոդը: Էլի տեղեկատվական գրոհ է սկսվում, բայց, չգիտես ինչու, Փաշինյանի հիմնարկի սկսած կինոն սցենարից շեղվում է ու կալանավորվում եմ ոչ թե ես, այլ ուրիշ մարդիկ: Սա, ըստ իս, վկայում է այն փաստի մասին, որ Հայաստանում կառավարություն չկա: Կան ուժի բազմաթիվ կենտրոններ, որոնք իրենց ուժերի ներածի չափով սեփական հարցերն են լուծում, ընդ որում բոլոր այդ կենտրոնների հենարանները Հայաստանից դուրս են: Ու հենց արտաքին կառավարման տակ լինելու պատճառով է, որ Հայաստանում բոլոր ուժային կառույցներն իրարից տարանջատված են ու իրարից անկախ են գործում: Եթե Փաշինյանն ունի սեփական ֆեյսբուքյան էջն ու ֆեյքերի բանակը, ապա ՀՀ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, դատախազությունը և ոստիկանությունը ենթարկվում են լրիվ այլ ուժերի:

Այդ ուժերը, ըստ երևույթին, ինձ կալանավորելու կարիք չէին տեսնում, դրա փոխարեն տեսնում են Միքայել Մինասյանի մտերիմներին կալանավորելու խիստ անհրաժեշտություն: Ձեզ հարց տվեք՝ ինչու՞… Ինչու՞ է ԱԱԾ պետը գնում Մոսկվա, հանդիպում այդ թվում նաև թուրքերի հետ ու գալիս սկսում է կալանավորել Մինասյանի մտերիմներին:

Հայաստանում կարա լինի միայն մեկ օրակարգ՝ դա Արցախի կարգավիճակն է: Նույն կերպ իշխանափոխության միակ հավակնորդ կարա լինի միայն Մինասյանը, զուտ որովհետև մնացածի հետ արտաքին ուժերը ակնհայտորեն խնդիր չունեն: Սա հենց որ հասկանաք, մնացած ամեն ինչ շատ օրինաչափ է դառնում, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջը:

Հ.Գ. բուն Սողոմոնյան Գագիկը ոնց գրում էր տենց էլ գրում է ու շարունակելու է գրել, քանի որ նա այս ամենի հետ բացարձակ կապ չունի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նրան պատերազմի ժամանակ զոհեր էին պետք

Հաջորդ գրառումը

«Եթե այլ փաստեր չունեն, ապա կոնկրետ յանները տարել ա». Սամվել Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
Հաջորդ գրառումը

«Եթե այլ փաստեր չունեն, ապա կոնկրետ յանները տարել ա». Սամվել Մարտիրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական