Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանություններին ձևավորած քաղաքացիները. ԱՀ նախագահ

25/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախցիները հայտնվել են շատ ծանր և դժվար իրավիճակում։ Պետական աջակցության դադարեցումը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում, չեն ունենա հնարավորություն՝ բնակարան վարձակալելու և ապրելու մինիմալ պայմաններում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Լրագրողներն ԱՀ նախագահից հետաքրքրվեցին՝ դատախազությունից և Քննչական կոմիտեից իրեն պատասխան տվե՞լ են (հիշեցնենք՝ ապրիլի 18-ին արցախցիները՝ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ, հավաքվել էին Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով,  որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իրենց պատասխան տա արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ, Գլխավոր դատախազությունից ճշտի, թե ինչո՞ւ չեն արագացնում հարուցված քրեական գործի քննությունը՝ խմբ.)։

«Մենք երկու օր առաջ համապատասխան գրություն ենք ուղարկել ՀՀ դատախազին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե ինչ է արվել այդ ուղղությամբ»,- ասաց Շահրամանյանը։

Անդրադառնալով արցախցիների՝ Արցախ վերադարձի թեմային՝ ԱՀ նախագահը շեշտեց՝ հավաքական վերադարձը միջազգային իրվունք է, և այդ հարցը պետք է մնա օրակարգում։

«Այո՛, մենք իրավունք ունենք անվտանգ և արժանապատիվ վերադարձ ապահովվելու»,- ասաց նա։

Հաջորդ հարցին՝ ինքը պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Սամվել Շահրամանյանը պատասխանեց՝ հրաժարականը կարող են պահանջելու այս իշխանություններին ձևավորած քաղաքացիները։

ԱՀ նախագահն անդրադարձավ նաև գերիների վերադարձի հարցին՝ նշելով, որ Բաքվում ընթացող դատավարությունները շինծու են՝ զուրկ որևէ իրավական հիմքից։

«Եվ այո, կան վտանգներ, որ այնտեղ կորզվող ցուցմունքները կարող են օգտագործվել նաև ՀՀ շահերի դեմ»,- ամփոփեց Շահրամանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս պահին կրկին առաջադրվելու որոշում չկա. Սամվել Շահրամանյան

Հաջորդ գրառումը

«Պատմությունն ակնկալում է հստակություն, ոչ թե վախկոտություն». ԱՄՆ կոնգրեսականը դժգոհ է «ցեղասպանություն» բառը չօգտագործելուց

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

«Պատմությունն ակնկալում է հստակություն, ոչ թե վախկոտություն». ԱՄՆ կոնգրեսականը դժգոհ է «ցեղասպանություն» բառը չօգտագործելուց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական